Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչու՞ Րաֆֆի Հովհաննիսյանը, Պարույր Հայրիկյանը ու Հրանտ Բագրատյանը չեն համախմբվում

10:43, չորեքշաբթի, 06 փետրվարի, 2013 թ.
Ինչու՞ Րաֆֆի Հովհաննիսյանը, Պարույր Հայրիկյանը ու Հրանտ Բագրատյանը չեն համախմբվում

Նախագահական ընտրություններում առաջադրված բոլոր թեկնածուներն էլ կարող են երկար խոսել իրենց առավելությունների, գեղեցիկ կազմված ծրագրերի, դրանք կյանքի կոչելու հնարավորությունների և իհարկե ժողովրդին անմնացորդ ծառայելու պատրաստակամության մասին:
    
     Թեկնածուներից ցանկանում եմ առանձնացնել երեքին` Րաֆֆի Հովհաննիսյան, Պարույր Հայրիկյան և Հրանտ Բագրատյան: Եթե իրոք այդ անձիք իրենց առաջադրմամբ ցանկանում են պայքարել լավ Հայաստանի, իրավահավասար քաղաքացիական հասարակության ու սոցիալապես ապահով հայաստանցու համար, ապա ինչու՞ մի կողմ չեն դնում իրենց եսն ու ռեալ հասկանում իրավիճակի լրջությունը: Եթե իրենց բնորոշմամբ իրենք դեմ են ներկա իշխող կուսակցությանն ու Սերժ Սարգսյանին, ապա ինչու՞ չեն հայտարարում, որ համախմբվում են հանուն հաղթանակի ու իշխանափոխության: Ասում եք ու՞մ շուրջ համախմբվեն:
    
     Թող երեքն պայմանավորվեն ու իրենց պատվերով սոց հարցում անցկացնեն, տեսնելու համար թե որ թեկնածուն է ամենաընկալելին հասարակության կողմից և մյուս երկուսն էլ հայտարարեն իրենց ինքնաբացարկը այդ երրորդ թեկանածուի օգտին ու միանան նրան ընդհանուր ճակատով հաղթանակի հասնելու համար: Այ սա կլինի ապացույցը, որ նրանք պայքարում են ժողովրդին ծառայելու համար, այլ ոչ թէ այլ տեսանելի ու անտեսանելի նպատակների համար:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3198 | 0 | 0
Facebook