Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վերցնե՞լ ընտրակաշառք, թե ոչ

15:03, հինգշաբթի, 05 ապրիլի, 2012 թ.
Վերցնե՞լ ընտրակաշառք, թե ոչ

Հարգելի բարեկամներ, ցանկանում եմ խոսել այս օրերին մամուլում շատ շրջանառվող ընտրակաշառքի մասին: Անշուշտ այն մարդկանց ընտրության վրա ազդելու լծակներից մեկն է, որն տարածված է ամբողջ աշխարհում և ավելի ընդգծված է համեմատաբար աղքատ երկրներում, որն էլ մեծ հաշվով ավելի կանխատեսելի է դարձնում ընտրությունների արդյունքները: Ընտրակաշառքի չափը տատանվում է ըստ կաշառվողի բույթի, կրթության, ինտելեկտի և մարդուն բնորոշող այլ ուրիշ հատկությունների: Առաջիկա ընտրություններին ընտրակաշառքի շրջանառվող մեծության չափը ըստ մամուլի կազմում է 10.000 դրամ: Հիմա ենթադրենք թե ընտրողը վերցնում է այդ 10.000 դրամ կաշառքը և ընտրում կաշառողին:
    

Տեսնենք թե ի՞նչ է ստացվում: 10.000 դրամ 5 տարվա համար, այսինքն ընտրողի կյանքի մեկ ժամվա համար նրան վճարում են 0.23 դրամ, մեկ օրվա համար 5.5 դրամ (1 օր X 10.000 դրամ / 5 տարի): Այո սիրելիներս մեր մեկ օրվա գինը ըստ կաշառողի կազմում է 5.5 դրամ, կարծու՞մ ես մենք ավելին արժենք, ուրմեն ճիշտ կարծիք ունես, ընտրիր նրան ով արժանի է քո ընտրությանը: Եթե մինչ այս օրը մենք առաջնորդվեինք ինքներս մեր արժեքը գնահատելով, ապա այսօր, անկախությունից 20 տարի անց հավատացած եղեք, որ գոնե կաշառողն էլ գուցե մեր արժեքը գնահատելով մի քանի հարյուր անգամ ավելին ցանկանար վճարել: Ոչինչ չի կարելի պարտադրել ազատ մարդուն, միայն կարելի է նրան ցույց տալ իր ընտրության հետևանքները:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
4
Չհավանել
0
4590 | 0 | 0
Facebook