Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ի՞նչ խորհուրդ ունեն ծննդյան օրվա մոմերը

Հայ լրագրող
Հեղինակ`
Հայ լրագրող
23:15, երեքշաբթի, 05 փետրվարի, 2013 թ.
Ի՞նչ խորհուրդ ունեն ծննդյան օրվա մոմերը

Երբևէ ձեզ հարցրե՞լ եք, թե ինչու եք մոմեր դնում ծննդյան տորթի վրա: Հաստատ ոչ բոլորն են հետաքրքրվել դրանով և որպես հաճելի ավանդույթ հանգցրել են ծննդյան օրվա տորթի վրա իրենց պատվավոր տեղը գրաված մոմերը: Իր մեջ մեծ խորհուրդ ունեցող այս ավանդույթը ունի տարբեր երկրներում տարբեր նշանակություն:

  1. Հին Հունաստանում կլոր ձև ունեցող տորթերը խորհրդանշում էին լուսինը և որպես ընծա հույները նվիրաբերում էին մոմերով զարդարված այդ քաղցրավենիքը լուսնի աստվածուհուն՝ Արտեմիդեին: Իսկ մոմերը խորհրդանշում էին լուսնի մոլորեցնող փայլը:
  2. Միջնադարյան Գերմանիայում այս ավանդույթը անքակտելիորեն կապված էր նորածին Հիսուսի ծննդյան հետ: Իսկ տորթը ուներ Հիսուսի տակաշորերի ձևը, որոնք շրջանաձև էին՝եզրերից ինչ-որ նախշերով զարդարված: Մոմերը խորհրդանշում էին ոչ ավել, ոչ պակաս կյանքի լույսը: Եվ հենց Գերմանիայում էր տարածված ծննդյան օրը երազանք պահելու ավանդույթը, երբ փչելով մոմերը՝ հուսով էին, որ հանգցրած մոմերի ծուխը բարձրանալով երկինք կկատարի նախապես պահված երազանքը:
  3. Ծննդյան օրվա տորթը առաջին անգամ հայտնվել է միջնադարյան Անգլիայում, որը իր մեջ անպայման պարունակում էր գաղտնի բաղադրիչներ, որոնք դրսևորվում էին մետաղադրամների, զանգերի, մատանիների և այլ փոքրիկ իրերի տեսքով: Դժվար չէ գուշակել, որ պահված իրերը ում բաժնում որ հայտնվեին, նրան սպասվում էր հարստություն և հաջողություն:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
30983 | 0 | 0
Facebook