Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մասնագիտական զարգացման դասընթաց դասվարների համար

15:34, երեքշաբթի, 07 հուլիսի, 2015 թ.
Մասնագիտական զարգացման դասընթաց դասվարների համար
     «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը 1-4-րդ դասարաններում դասավանդողներին, դասվարի աշխատանք փնտրողներին հուլիսի 13-18-ը հրավիրում է վերապատրաստման: Մասնակիցը գալիս է անհատական նեթբուք-նոթբուքով, լողազգեստով։ Մարզերից եկողները կարող են հյուրընկալվել կրթական փոխանակումների կացարանում։ Վերապատրաստման դասընթացի արժեքը 10000 դրամ է։ Վերապատրաստման արդյունքում տրվում է վկայագիր:
     Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հուլիսի 12-ը, ժամը 18: 00, լրացնել մասնակցության հայտի ձևը:
    

     Հարցերի դեպքում գրեք Anahit.Harutyunyan@mskh.am հասցեով։
    
     Հասցե՝ Րաֆֆի 57, (374.10) հեռախոս՝ 747246, 077 522732։
    
     Դասընթացի բովանդակությունը
     Մաթեմատիկա՝ ինչպես ենք խնդիր լուծում, դեդուկտիվ մտածողություն պահանջող խաղեր
     Շախմատ. շախմատ խաղը և դրա ուսուցման մեթոդիկա, չորրորդ կարգ ստանալու մրցաշար
     Լող. լողում են բոլորը, լողուսուցման առաջին քայլերը
     Երգ, պար
    
     Ծրագրի աշխատակարգին, բովանդակությանը ծանոթացեք այստեղ.
    
    
Աղբյուրը` mskh.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3660 | 0 | 0
Facebook