Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Խանդը.հիվանդությու՞ն է, թե՞ սովորություն

Հայ լրագրող
Հեղինակ`
Հայ լրագրող
15:08, ուրբաթ, 01 փետրվարի, 2013 թ.
Խանդը.հիվանդությու՞ն է, թե՞ սովորություն
     Խանդը շատերի կարծիքով հիվանդություն է, ոմանց մոտ սովորություն, որից անհնար է ազատվել, իսկ որոշ մարդիկ էլ չգիտեն ոչ՛ այդ հիվանդության, ոչ՛ էլ սովորության մասին:Խանդը լինում է տարատեսակ և տարբեր մարդկանց մոտ տարբեր դրսևորումներ է ունենում:Խանդի հողի վրա կարելի է այնպիսի քայլերի դիմել, որոնց մասին կարող եք զղջալ ձեր ամբողջ հետագա կյանքում:Հարց է արաջանում.արժի՞ արդյոք խանդել:
     Որքան էլ որ մենք գիտակցում ենք դրա հետևանները, միևնույն է մեզանից անկախ խանդը տիրում է մեզ, մեր ուղեղին, մարմնին՝ խառնելով մեր ամբողջ ներաշխարհը:Որքան էլ ամեն անգամ խոստանաք ինքներդ ձեզ, որ հաջորդ անգամ չեք խանդելու՝ միևնույն է չի ստացվի:Հիմնականում «խանդով հիվանդները» միշտ ժխտում են, որ խանդում են, ասելով, որ նրանց համար ուղղակի միևնույն է:Եթե գիտեք, որ նա երբեք չի փոխվի և միշտ լինելու է ձեզ նյարդայնացնող օբյեկտների միջավայրում, ապա լավագույն միջոցը նրան հանգիստ թողնելն է, մի՛ հետևեք նրան և աշխատեք չտեղեկանալ նրա հարաբերությունների մանրամասների մասին:Այս կերպ դուք կկարողանաք մնալ հոգեկան հավասարակշռության մեջ:Երբ մարդը խանդում է՝ստրես է տանում, որը ուղեկցվում է գլխացավերով, ստամոքսի և փորի հատվածում տարբեր կծկումներով, լացով, կոկորդային սեղմվածությամբ:Առաջ է գալիս նույն հարցը.արժի՞ արդյոք:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5940 | 0 | 0
Facebook