Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Խաղաղություն աշխարհի մանուկներին»

Կենտրոն վարչական շրջան
Մամուլի խոսնակ`
Կենտրոն վարչական շրջան
22:26, երեքշաբթի, 16 հունիսի, 2015 թ.
«Խաղաղություն աշխարհի մանուկներին»
     Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում օրը տոնական էր: Թվում էր որղջ աշխարհը մեկտեղվել էր մեկ բեմում: Աշխարհի 18 պետությունները ներկայացնող փոքրիկները արհեստավարժ դերասանների պես հանդերձավորված ու կերպարանափոխված ՝որպես խաղաղության դեսպաններ, գերում էին Հանդիսատեսին:
     Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ այսօր կայացավ «Խաղաղություն աշխարհի մանուկներին» խորագրով միջոցառումը, որի մասնակիցները վարչական շրջանի մանկապարտեզների շուրջ 500 սաներ էին, որոնք օրեր անց հրաժեշտ են տալու մանկապարտեզներին ու քայլելու դեպի կրթության օրրան՝դպրոց: Մի քանի ամիս տևած փորձերի ընթացքում երեխաները պարային շարժումներն են սերտել, ծանոթացել երկրների պատմությանն ու մշակույթին:
     Միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ-ում օտարերկրյա դեսպանությունների ներկայացուցիչներ, Երևանի ավագանու անդամներ, արվեսի և մշակույթի գործիչներ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4378 | 0 | 0
Facebook