Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ի՞նչ են խորհրդանշում վարդերը

Հայ լրագրող
Հեղինակ`
Հայ լրագրող
01:48, ուրբաթ, 01 փետրվարի, 2013 թ.
Ի՞նչ են խորհրդանշում վարդերը
     Վարդը դեռ հին ժամանակներում ծառայել է որպես լավագույն միջոց գեղեցիկ սեռի հանդեպ զգացմունքների արտահայտման գործում:Այս հիասքանչ և երբեք չձանձրացնող ծաղիկը տարիների ընթացքում ձեռք է բերել իրենց լեզուն և բոլորիս է անհրաժեշտ համալրել մեր բառապաշարը « Վարդերի լեզվի » բառարանում, որպեսզի առանց բառեր արտաբերելու կարողանանք փոխանցել մեր զգացմուները.չէ՞ որ հաճախ դրանք ավելի տպավորիչ են, քան խոսքերը:
    
  • աղջիկներին մինչև 14 տ նվիրում են սպիտակ վարդեր
  • աղջիկներին 14-18 տ նվիրում են վարդագույն վարդեր
  • աղջիկներին 18-25 տ նվիրում են վառ կարմիր վարդեր
  • կանանց 25-35 տ նվիրում են ալ կարմիր վարդեր
  • կանանց 35 տ և ավելի նվիրում են մուգ կարմիր վարդեր:

Չնայած այս ամենին պետք չէ առաջնորդվել միայն այս սանդղակով:Հաճախ ավելի կարևոր են մարդկանց միջև հարաբերությունները և նվիրելու առիթը:
     Սպիտակ վարդ -բոլոր ժամանակնրում եղել Է մաքրության, անմեղության խորհրդանիշը:Նվիրելիս կարծես ցանկանում են ասել. «Ես հիանում եմ ձեր երկնային գեղեցկությամբ.դուք այնքան կատարյալ եք, որքան այս վարդը »:Սպիտակ վարդը համարվում է հավերժական սիրո խորհրդանիշը, ավելի մաքուր, ամուր, ուժեղ, քան բոլոր երկրային զգացմունքները՝ այդ թվում և կիրքը:Ահա, թե ինչու է հարսանեկան ծաղկեփունջը կազմվում սպիտակ վարդերից:
     Կարմիր վարդ -միշտ եղել է ու կլինի սիրո խորհրդանիշ:Շատերը գիտեն, որ այդքան հաճելի բույր տարածող ծաղիկը իրարից հեու գոյատևման անհնարինությնունն է խորհրդանշում:Բացի դրանից, կարմիր վարդ բոլոր ժամանակներում նվիրել են ի նշան հարգանքի և հիացմունքի: Կարմիր և սպիտակ վարդերի համատեղումը կարծես նշանակում է «ԵՍ և ԴՈՒ մի ամբողջություն ենք»:Ցանկալի է սիրելիին նվիրել Սուրբ Վալենտինի օրը:
     Վարդագույն վարդ - խորհրդանշում են էլեգանտությնունը և անկրկնելիությնունը:Այս գույնը առանձնանում է ամենահարուստ գույների գամմայով:Երբ համակրում են՝ նվիրում են բաց վարդագույն վարդեր, իսկ շնորհակալություն հայտնելու դեպքում՝ մուգ վարդագույն վարդեր:Հաճախ խորհրդանշում են նոր հարաբերությունների սկիզբը, քաղցր մտքեր, նուրբ զգացողությնուններ, հպարտություն:
     Դեղին վարդ - Շատերի համար այս գույնը խորհրդանշում է բաժանումը, դավաճանությունը, դրա համար էլ խորհուրդ չի տչվում նվիրել սիրելի կանանց:Սակայն մյուս մասի համոզմամբ, դեղին վարդը հոգատարության նշան է, այդպիսով կարող եք ցույց տալ նվիրվածությունը դիմացինին:Հաճախ այս գույնի վարդեր նվիրում են ծննդյան օրվա առթիվ:
     Նարնջագույն վարդ - Վարդերի լեզվով այս գույնը արտաբերում է ամենալավ մաղթանքները, թեժ զգացողությունները:Նվիրելով, դուք ցանկանում եք ասել, որ հպարտ եք նրան տեսնելով ձեր կողքին:
     Սև վարդ - Այնպես է ստացվել, որ այս վարդերը խորհրդանշում են տխրությունն ու վիշտը, բայց այս վարդերը միայն դա չեն խորհրդանշում.սրանք նաև նոր գործերի, հանդիպումների սկիզբ են:Նվիրելով՝ կցանկանք ասել, որ հիանում եք դիմացինի ուժեղ կամքով և աննկուն ոգով:
     Բաց դեղին վարդ - Ասում են այն մասին, որ չնայած դուք բաժանվում եք, բայց նա երբեք ձեզ չի մոռանա:
     Կապույտ վարդ - Առաջացել են վարդագույն վարդի և այլ գույների միախառնումից և ցույց են տալիս հիացմունք դիմացինի նկատմամբ:Նվիրում են առաջին սիրուն, առաջին հանդիպման ժամանակ:
     Վարդերի քանակը ևս ունի մեծնշանակություն:
    
1 վարդ նվիրելը վտանգավոր է, նման ծաղիկը կարող է ասել, ինչպես ՍԻՐՈՒՄ Եմ, այնպես էլ ԴՈՒ ՄԵՆԱԿ ԵՍ:
     3 վարդը անկեղծություն և պարզություն են խորհրդանշում:
     5 վարդը հիացմունքի, հույսի և լուրջ հարաբերությունների նշան են:
     7 վարդը փայլ, շքեղություն, կիրք (եթե կարմիր են) և հարգանք:
     7-ից ավելի վարդերի փունջը կարող են խորհրդանշել անսահման սեր, հարգանք և մրցանակ:
     Առանց փշերի վարդերը հանգստություն և պաշտպանվածություն են հաղորդում, իսկ առանց տերևների՝ անվստահություն:
    
Որքան հնարավոր է հաճախ իրար վարդեր նվիրեք.չէ՞ որ դրանք այնքան գեղեցիկ են ...

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
67607 | 0 | 0
Facebook