Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արա Սադոյանը աշխատանքային շրջայց կատարեց Կենտրոնում».

Կենտրոն վարչական շրջան
Մամուլի խոսնակ`
Կենտրոն վարչական շրջան
22:18, չորեքշաբթի, 27 մայիսի, 2015 թ.
Արա Սադոյանը աշխատանքային շրջայց կատարեց Կենտրոնում».

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը շարունակում է աշխատանքային շրջայցերը:

Այսօր` մայիսի 27-ին, պատասխանատու բաժինների պետերի, ենթակա կառույցների և համատիրությունների ղեկավարների հետ աշխատանքային շրջայցը սկսվեց Սայաթ-Նովա 39,

Չարենցի 40, 42, 44 բակային տարածքից, որտեղ սկսվել են բարեկարգման լայնածավալ աշխատանքներ: Առաջիկայում այդ բակը բնակիչներին կդիմավորի բոլորովին այլ տեսքով ու հարմարություններով: Բակային տարածքն ամբողջությամբ կբարեկարգվի, կվերանորոգվեն եզրաքարերը, փոքրիկների համար կտեղադրվեն մանկական խաղեր, զրուցարաններ, նստարաններ:
     Արա Սադոյանը ծանոթացավ աշխատանքի ընթացքում առաջացած խնդիրներին, զրուցեց բնակիչների հետ, լսեց նրանց առաջարկները՝ բակի բարեկարգման գործընթացին ուղղված: Այնուհետև վարչական շրջանի ղեկավարը այցելեց Թումանյան 1 բակային տարածք ուր նունյպես սկսվել են բարեկարգման աշխատանքներ: Բակիչների հետ զրույցի ընթացքում Արա Սադոյանը նշեց, որ ցնակացած բարեկարգում արվում է ի բարօրություն բնակիչների և միշտ ուրախ է աշխատանքների իրականացման ընթացում լսել և ներառել բնակիչների կողմից ներկայացվող խելամիտ առաջարկները:
     Շրջայցի ընթացքում վարչական շրջանի ղեկավարը ուշադրություն դարձրեց նաև աղբահանության, մայթերի և բակերի մաքրման, կոմունալ նշանակության այլ հարցերի:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3680 | 0 | 0
Facebook