Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սերժ Սարգսյանը կհավաքի ձայների 15.46%-ը

Elect.am
Հեղինակ`
Elect.am
16:35, չորեքշաբթի, 30 հունվարի, 2013 թ.
Սերժ Սարգսյանը կհավաքի ձայների 15.46%-ը

2013թ. ՀՀ նախագահական ընտրություններին առաջադրված թեկնածուների օնլայն քվեարկության համար ստեղծված www.elect.am կայքն արդեն հայտնվել է մի շարք քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում:
    
    

Կայքում քվեարկությունների թիվն օրեցօր ավելանում է և արդեն հասել է մոտ 4200-ի:
    
     Այս պահի դրությամբ առաջին տեղում 1537 ձայնով (36.78%) «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է: Երկրորդ տեղում 1189 ձայնով (28.45%) էպոսագետ Վարդան Սեդրակյանն է: Գործող նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը 646 ձայնով (15.46%) ընդամենը երրորդ հորիզոնականում է:
    
    

Ձայների առավել քիչ քանակություն ստացել են նախագահի թեկնածուներ Արման Մելիքյանը և Արամ Հարությունյանը:
    
    

Ինչպես հայտնեց կայքի ադմինիստրացինան, վերջին օրերին եղել են օնլայն քվեարկության արդյունքների խեղաթյուրման մի քանի փորձեր, բայց դրանք բոլորը հայտնաբերվել և վերացվել են:
    
    

Կայքի ադմինիստրացիան շնորհակալություն է հայտնում բոլոր քվեարկողներին իրենց ակտիվության համար և կոչ է անում չդիմել նմանատիպ քայլերի և չվարկաբեկել թեկնածուների բարի համբավը: Elect.am կայքի մասնագետները տեղեկացնում են նաև, որ կայքում հնարավոր է քվեարկել ընդամենը մեկ անգամ միայն ՀՀ տարածքում գործող IP հասցեներից:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4556 | 3 | 0
Facebook