Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ես եմ»Սահմանից այս կողմ թշնամի չունենք … (գրախոսական)

20:33, երկուշաբթի, 25 մայիսի, 2015 թ.
«Ես եմ»Սահմանից այս կողմ թշնամի չունենք … (գրախոսական)

Այն, որ տարածաշրջանում մեր բանակը ամենամարտունակն է, չի կարող քննարկման թեմա դառնալ: Մեր այդ բանակի մասին ֆիլմեր շատ են նկարահանվել բոլոր ժամանակներում, որոնք եղել են վավերագրական, փաստավավերգրական պատմողկաան և այլն: Նախատեսված են եղել տարբերի տարիքի այնպիսի մարդկանց համար, ովքեր գիտակցում են, թե ինչի մասին է իրենց տեսածը: Բայց հենց այդ մարտունակ բանակի մասին նկարահանված ֆիլմերից մեկը արժանի է «քննադատության» այն էլ դրական իմաստով: Վերջերս «32 փրոդաքշնը» և «Գոյակ» ընկերությունը մեր դատին ներկայացրին մի ֆիլմ, որը իր հոսանքի մեջ առավ հատկապես երիտասարդությանը: Ես եմ: Ֆիլմ, որի մեջ ամփոփված է սեր.սեր հայրենիքի նկատմամբ, սեր մարդու նկատմամբ….Երկու տարվա պատմություն, որը խտացված լինելով րոպեների մեջ տիպում է կլանված բայց միևնույն ժամանակ հուզմունքով ու հպարտությամբ դիտել այն:

Ֆիլմի ռեժիսորներ Վահագն Գրիգորյանը և Կարեն Բաբաջանյանը փորձել են հնարավորինս գեղեցիկ կերպով ներկայացնել զինվորների կյանքը թե՛ բանակում, թե զորամասի դարպասներից դուրս՝ մինչև զորակոչման օրը: Ասվածը պարզ երևում է հենց ֆիլմի սկզբում որտեղ դիպուկ ներկայացվում է, թե ինչպես է հայ ընտանիքը ու հայ մայրը բանակ ճանապարհում հարազատ որդուն: Մայրը՝ արցունքն աչքերին, հայրը՝ թախծոտ աչքերով, բայց միևնույն ժամանակ լցված սրտով, դե իսկ հարազատ-բարեկամներն էլ իրենց խոստումներով ու ոգեշնչող խոսքերով:

Դեպի զորամաս տանող ավտոբուսն ու անվերջ թվացող ճանապարհ: Երկուսն էլ ապագա զինվորների միավորող ամենաառաջին քայլերն են: Հենց այստեղ են սկսում ճանաչել մեկմեկու, դառնում օգնող ու հարեհաս: Կարծում եմ սրանք, իրոք, ռեալ կադրեր են, այսինքն նկարագրվում էր այն, ինչը սովորաբար լինում է ճանապարհին բայց այ հրամանատարների հրահանգների ու տեղի զինովրների դիմավորելու կարգի ռեալության մակարդակը որոշելը մի փոքր բարդ է . թերևս ինձ համար, քանզի ես չեմ եղել այդ իրավիճակում իսկ, մեր զինվորներից նման հարցերի պատասխաններ կորզելը գրեթե անհնար է: Ֆիլմում շատ կոնկրետ ու հակիրճ ներկայացվում են կադրեր զինվորի առօրյայից՝զորավարժություններ, կրակային պատրաստություն, ռազմահայրենասիրական ոգով դաստիարակելու ու ոգեկոչելու դասեր: Ուշագրավ է այն փաստը, որ ֆիլմի օպերատորները, այս դեպքում գլխավոր օպերատոր Ռուբեն Գասպարյանը փորձել էր որսալ հետաքրքիր կադրեր, նկարահանումները կատարվել էին ճիշտ վայրերում, ճիշտ ռակուրսով, ինչն էլ, զուգակցվելով սցենարի հետ, ֆիլմին տվել էին առավել գեղեցկություն, իսկ դիտելը ավելի հաճելի էր: «Գլխավոր դերը ժողովուրդների պատմության մեջ խաղում են ոչ արտաքին պայմանները ոչ քաղաքական օրեինտացիան ոչ էլ դիպվածները, այլ իրենց հոգեբանական նկարագիրը, վաղը հաղթելու է նա, ով մինչ այդ վաղը իր հոգու մեջ կտանի այդ հաղթանակը: Տղե՛րք պետքա մեր սահմանները պինդ պահենք, տարբերակ չունենք ….» Գարեգին Նժդեհի խոսքերից է, որը տեղ էր գտել սցենարում: Մեկ էլ այլ կադրում էլ խոշոր պլանով ցուցադրվեց հերոսների նկարներից Վազգեն Սարգսյանի դիմանկարը: Կարծում եմ սրանք պրոֆեսիոնալ օպերատորության և գեղեցիկ մտածված ռեժիսուրայի արդյունոք են.մանավանդ այն դեպքում երբ խոսքը նման բնույթի ու նման բովանադակությամբ ֆիլմի մասին է:

«Միմյանց հետ թշնամացած դիրքեր չե՛ն բարձրանում» : Խոսքեր, որոնք պարտավոր է հիշել յուրաքանչյուր զինվոր հատկապես սահմանապահ զինվորները: Պահպանելով անվտանգություն ու թույլատրելիությոնը՝ ֆիլմում նկարագրվում է նաև մի քանի կտոր դիրքապահ զինվորների կյանքից: Ֆիլմի առավելություններից մեկը, ըստ իս, Սոս Ջանիբեկյանի մասնկացությունն էր: Սոս Ջանիբեկյանը (Հովսեփ պապի) մարմնավորում էր պատերազմ տեսած հայրենի հողին կպած ո հայրենի հողին կարոտ հայի կերպար: Հայ, ով, անտեսելով ասկյարին ու վտանգին հարևան լինելու փաստը, շարունակում էր ապրել սահմանամերձ գյուղում: Եվ չէր էլ պատրաստվում լքել այն մինչև կյանքի վերջ:

« Երևան տանող ճանապարհը սխալ են սարքել, միակողմանի է .գնացող կա, եկող չկա…Ինձ համար մի ճամփա սարքի՛ր, իմ տան ճամփեն մնաց սահմանի էն կռանը » :

Հովսեփ պապի խոհերից են: Պապի կերպարը ստացվածներից մեկն է, և դա շնորհիվ ոչ միայն մարմանվորող վարպետի այլ նաև հենց մարմնավորող դերասանի Ճիշտ ընտրության: Ի դեպ, սա Սոս Ջանիբեկյանի եթե ոչ վերջին, ապա վերջին ֆիլմերից էր:

Գլխավոր զարգացումներից կատարվում են հենց դիրքերում, երբ սովորական, Երևանից եկած երիտասարդը սիրահարվում իր իսկ հրամանատարի աղջկան: Առաջին հայացքից, երբ կարդում ես ֆիլմի վերնագիրը, հետո սկսում ես դիտել այն, մտքովդ չի էլ անցնում որ միգուցե դեպքերի նման զարգացում լինի, քանի որ ինքը՝ ֆիլմը նման միտումներով չի սկսվում: Ավելի շատ այն տպավորությունն է ստեղծվում ՝ ու որ է պատերազմ է սկսվելու, որտեղ հայ զինվորները ցույց են տալու իրենց կարողություններն ու նվիրվածությունը հայրենիքին: Սա էլ կարելի է համարել ռեժիսորական հմտություններից մեկը:

Աղջիկը հանդես է գալիս որպես հայ, պատերազմ տեսած ռազմի դաշտում կրթված խսիտ հրամանատարի դաստիարակած կերպար: Հերոսուհու ճիշտ ընտրությունն ու դերասանական խաղը, կարելի է ասել, լիովին լրացրին կերպարը:

Ֆիլմը պարզապես չի վերջանում սիրած աղջկան հասնելով ու ամուսնությամբ: Երևի թե գլխավոր նպատակն էլ հենց դա էր: Հասնելով իրենց ուզածին երիտասարդ զույգը մնում է սահմանամերձ տանը: Նրանք չեն լքում ու անտերության չեն մատնում առանց այն էլ մի բուռ դարձած հողը և երկրորդ անգամ թույլ չեն տալիս որ «տան ճանապարհը մնա սահմանի էն կռանը »

Կարծում եմ իր տեսակի մեջ ֆիլմը հաջողված է շնորհիվ թե՛ դերսանների ճիշտ ընտրության, թե՛ գեղեցիկ խաղի, թե սցենարի և թե ստեղծագործական խմբի: Հանդես էին գալիս ոչ միայն պրոֆեսիոնալ դերասաններ այլև սովորական մարդիկ, որոնք իրենց դերը շատ լավ էին կատարում: Նրանց դեպքում դերասանական խորը գիտելիքներ պետք չէին, որովհետև նրանք ոչ թե խաղում այլ ապրում էին: Նման կադր կար սահմանամերձ տանը, երբ Հովսեփ պապին սովորականի նման զրուցում էր իր համագյուղացու հետ, իսկ գյուղացին փորձում էր հնազանդեցնել ավանակին: Ֆիլմը իր մեջ պարունակում էր այն հաղորդագրությունը, որը պետք է մեր երիտասարդությանը, հատկապես բանակ զորակոչվողներին.այն է՝ լինել միասնական, լինել եղբոր նման և հիշել, որ սահմանից այս կոմղ մենք թշնամի չունենք:


    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1200 | 0 | 0
Facebook