Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Հիմնաքար» ՀԿ շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ

«Հիմնաքար» ՀԿ
Մամուլի խոսնակ`
«Հիմնաքար» ՀԿ
08:43, երեքշաբթի, 29 հունվարի, 2013 թ.
«Հիմնաքար» ՀԿ շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ
     Հարգելի հայրենակիցներ, «Հիմնաքար» հասարակական կազմակերպությունը շնորհավորում է բոլորիս` ՀՀ Բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ: Ցանկանում ենք շնորհավորել հատկապես Հայոց բանակի սպաներին ու զինծառայողներին` իրենց մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում ենք անփորձանք ծառայություն, քաջ առողջություն և աննկունություն:
    
     Մենք հպարտ ենք, որ ունենք հզոր և մարտունակ բանակ: Բանակ, որ ստեղծվեց ռազմական ծանր իրադրությունում և, ընդունելով պատերազմի ծանր մարտահրավերը, հաղթանակած դուրս եկավ` ազատագրելով Արցախը և համայն մարդկությանը ցույց տալու իր անկոտրունությունը:
    
     Այսօր մեր բանակը համարվում է տարածաշրջանի ամենամարտունակ բանակներից մեկը և պատրաստ` կասեցնելու յուրաքանչյուր ոտընձգություն:
    
     «Հիմնաքար» ՀԿ-ն ողջունում է բանակաշինության և պաշտպանության բնագավառում կատարվող բարեփոխումներն ու իր պատրաստակամությունն է հայտնում` աջակցելու խնդիրների բացահայտմանը և վերացմանը` հայտարարելով, որ կանգնած է հայ զինվորի կողքին:
    
     Հարգանքներով` «Հիմնաքար» ՀԿ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4742 | 0 | 0
Facebook