Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«45 ՐՈՊԵ ԱՇԽԱՐՀԻ ՇՈՒՐՋ»

Vanadzor 30
Մամուլի խոսնակ`
Vanadzor 30
14:50, շաբաթ, 09 մայիսի, 2015 թ.
«45 ՐՈՊԵ ԱՇԽԱՐՀԻ ՇՈՒՐՋ»
    
    

04.05.2015թ. Լոռու մարզի Վանաձորի Պ. Սևակի անվան թիվ 30 դպրոցի ուսուցչուհի Հ . Բաբինյանը 4բ դասարանում «Ես և շրջակա աշխարհ» -ը առարկայից կազմակերպեց ամփոփիչ դաս` «45 րոպե աշխարհի շուրջ»:

Դասը նպատակ ուներ ամփոփել աշակերտների գիտելիքները վերոնշյալ թեմայից: Դասն ուղեկցվում էր համապատասխան սահիկահանդեսով, երգ ու պարով:

Այն սկսվեց անտիկ դարաշրջանում Երկրի գնդաձևության ապացույցներով, որը ներկայացրեցին աշակերտները Արիստոտելի և Սոփեստոսի երկխոսությամբ:

Ներկայացվեց նաև միջնադարյան Եվրոպայում տիրող իրավիճակը, երբ հերետիկոսություն էին համարում Կոպեռնիկոսի արևակենտրոն ուսմունքը:

Աշակերտները վարպետորեն ներկայացրեցին իտալացի տաղանդավոր գիտնական Գալիլեո Գալիլեյի դատավարությունը, որի ժամանակ ծերունազարդ գիտնականին ստիպում էին հրաժարվել իր հայացքներից:

Նրանք հետաքրքիր տեղեկություններ հաղորդեցին Չինաստանից և Հնդկաստանից բերված համեմունքների, զարդերի, մետաքսի, կողմնացույցի մասին: Եվ քանի որ այդ ժամանակաշրջանում Օսմանյան Թուրքիան իր դաժան թաթն էր դրել հռչակավոր Մետաքսի մեծ ճանապարհի վրա, վտանգավոր էր դարձել ցամաքային ճանապարհով Հնդկաստան և Չինաստան հասնելը, առաջարկեցին այդ ճանապարհորդությունը կատարել ծովով` հիմք ընդունելով Երկրի գնդաձևության գաղափարը:

Գեղեցիկ ձևով ներկայացվեց իսպանական արքունիքում տեղի ունեցած Կոլումբոսի և Իսպանիայի թագավորի և թագուհու զրույցը: Ստանալով նրանց համաձայնությունը` Կոլումբոսը ձեռնարկեց իր ճանապարհորդությունը:

Պարբերաբար ներկայացվում էին 6 մայրցամաքները, համառոտ տեղեկություններ հաղորդվում նրանց մասին: Ուշագրավ էր Անտարկտիդային վերաբերվող հատվածը, երբ առաջին դասարանցիները ներկայացան որպես պինգվիններ, որոնք իրենց երգով ու պարով մեծ շուք հաղորդեցին դասին:

Դասի ընթացքում աշակերտները կատարեցին Ռուբեն Հախվերդյանի «Իմ փոքրիկ նավակ» և Ֆորշի «Հենց այսպես էլ ապրում ենք» երգերի` թեմային համահունչ, փոփոխված տարբերակները:

Դասն ավարտվեց երեխաների ուղերձով համայն մարդկությանը.

«Աչքի լույսի պես պահենք ու պահպանենք այս հրաշք փոքրիկ մոլորակը»:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4429 | 0 | 0
Facebook