Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՄԻ ԳՆԱ ՏՆԻՑ

11:52, չորեքշաբթի, 22 ապրիլի, 2015 թ.
ՄԻ ԳՆԱ ՏՆԻՑ

Արարատի մարզի Արևշատի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանում դասղեկի ժամը նվիրված էր բոլորիս հուզող մի թեմային՝ Արտագաղթին, դասի թեման էր, , Մի գնա տնից, , :

Դասարանը շունչը պահած սպասում էր երիտասարդ, բայց արդեն փորձառու ուսուցչուհի Մերի Գալստյանի ներածական խոսքին, որը շոշափել էր այնպիսի թեմաներ, որոնք չափազանց հետաքրքիր էին, հարուստ տեղեկատվությամբ:

Աշակերտները կարողացան իրենց հուզիչ արտասանությամբ (հնչում էին մեծ բանաստեղծների՝ հայրենիքին, հայրենիտանը նվիրված բանաստեղխություններ), պատճառաբանված առաջարկություններով և բեմադրությամբ փոթորկել բոլոր նրանց հոգիները, որոնք համակ ուշադրությամբ հետևում էին, ցնծում, տագնապում, հուզվում (հրաշք տղաները երդվեցին իրենց մատաղ կյանքը չխնայել երկրի ազատության, անկախության, բարօրության համար):

Դասը տպավորիչ էր առավել ճիշտ ընտրված երաժշտությամբ և տեսահոլովակնորով: Տնօրենի՝ Սուսաննա Դավթյանի, ուսմասվարի, կազմակերպչի հիացական խոսքերը ՝ ուղված շնորհաշատ աշակերտներին և դասղեկին, ոգևորեցին և խանդավառեցինամենքին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
970 | 0 | 0
Facebook