Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ճանապարհային երթևեկության նշանները և անվտանգության կանոնները

12:07, հինգշաբթի, 09 ապրիլի, 2015 թ.
Ճանապարհային երթևեկության նշանները և անվտանգության կանոնները

Արարատի մարզի Արևշատի միջն. դպրոցի IVդասարանում նոյեմբերի 19-ին կազմակերպվեց դասղեկի բաց դաս՝ «Ճանապարհային երթևեկության նշանները և անվտանգության կանոնները» թեմայով: Դասվար Ասյա Սպեփանյանը աշակերտներին ծանոթացրեց ճանապարհային նշանների հետ, սալիկահանդեսի միջոցով ներկայացրեց վտանգավոր իրավիճակներ, իսկ աշակերտները ծափերով զգուշացնում էին վտանգների մասին: Փոքրիկ ոստիկանները խորհուրդներ տվեցին փողոցում անվտանգության կանոնների վերաբերյալ: Դասն անցավ աշխուժ՝ երգերով, բեմականացումներով, խաղերով հագեցած:

Հրավիրյալները գոհունակությամբ շնորհավորեցին աշակերտներին անվտանգ այբուբենը սերտելու համար և մաղթեցին մշտապես անվտանգ կանաչ ճանապարհ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1992 | 0 | 0
Facebook