Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աֆորիզմներ արվեստի մասին

H.. M..
Հեղինակ`
H.. M..
17:30, ուրբաթ, 25 հունվարի, 2013 թ.
Աֆորիզմներ արվեստի մասին

Դերասանի արվեստը խոսքի ու մարմնի շարժման մեջ է: ****ե
    

Կատարելագործումը այնպես է վերաբերում կատարյալին, ինչպես ժամանակը հավերժին: Բուֆլեր
    

Շատ բան դուր է գալիս մեզ` միայն վերջնական տեսք ընդունելով: Օվիդիոս
    

Արվեստը գիտություն է` զուլալ դարձած: Կոքտո Ջահելությունը երջանիկ է նրանով, որ ապագա ունի: Գոգոլ
    

Վարպետությունը դեռևս արվեստագետ չի դարձնում: Կազալս
    

Ուշադրությունը այն նյութն է, որից պատրաստված է հիշողությունը, իսկ հիշողությունը մարդկային հանճարի կուտակիչն է: Գ.Գալիլեյ
    

Երաժշտությունը միջնորդ է հոգեկան ու զգայական կյանքի միջև: Առնիմ
    

Սիրողը վերաբերվում է արվեստին այնպես, ինչպես անբարեխիղճը` արհեստին: ****ե
    

Կարելի է լինել գիտնական գիտնականների հետ, բայց նկարիչների հետ հարկավոր է լինել բանաստեղծ: Բալզակ
    

Գեղեցիկի զգացողությունը, այնքան անմիտ որոնումների ու այնքան զուր սահմանումների առարկան, գուցեև ոչ մի բան չփոխելու անհնարինության գիտակցությունն է: Վալերի
    

Նկարելով ճյուղը` պետք է լսել` ինչպես է սուլում քամին: Տին Նուն
    

Արվեստի ստեղծագործության արժանիքը մենք գնահատում ենք ըստ աշխատանքի քանակի, որպիսին արվեստագետը ներդրել է նրա մեջ: Ապոլիներ
    
     Աղբյուրը՝ blogNews.am

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
25309 | 0 | 0
Facebook