2012-13 ուս. տարվանից Արմավիրի մարզի Մայիսյանի միջնակարգ դպրոցում ամեն շաբաթ օր դպրոցականների հյուրն է Մայիսյան համայնքի հոգևոր հովիվ Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը:
Հոգևոր հովիվը մշտապես ներկա է գտնվում հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասերին և հոգևոր բնույթի միջոցառումներին:
Քահանա Տեր Մարկոսը 2013 թ. հունվարի 18-ին դպրոցում կազմակերպել էր Ջրօրհնեքի արարողություն, որին ներկա էին դպրոցի աշակերտները, ուսուցիչները և ծնողները: Մայիսյան համայնքը եկեղեցի չունի, ուստի եկեղեցական միջոցառումը տեղի ունեցավ դպրոցում:
Արարողությունից հետո օրհնված ջուրը բաժանվեց աշակերտներին:
Ամատունի Կիրակոսյան
դպրոցի ուսուցիչ