Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ես բախտավոր եմ, որ բախտ չունեմ, ես ինքս եմ գրում իմ ճակատի գիրը>>Արթուր Տիրացույան

18:00, կիրակի, 10 հունիսի, 2012 թ.
Ես բախտավոր եմ, որ բախտ չունեմ, ես ինքս եմ գրում իմ ճակատի գիրը>>Արթուր Տիրացույան


    
MAMUL.AMշարունակում է վանաձորցի տաղանդավոր ու նպատակասլաց երիտասարդների հետ հարցազրույցների շարքը: Այս անգամ ես զրուցել եմ վանաձորցի ապագա բանաստեղծ Արթուր Տիրացույանի հետ, ով կարծում է <<Ես բախտավոր եմ, որ բախտ չունեմ, ես ինքս եմ գրում իմ ճակատի գիրը>>:

-Երբ ես սկսել ստեղծագործել :

-Չեմ հիշում, թե երբ եմ սկսել ստեղծագործել բայց արդեն երկար ժամանակ է :

- Ինչու որոշեցիր բանաստեղծություններ գրել և հիմնականում ինչ թեմաներով ես գրում:

-Բանաստեղծություններովս ցանկանում էի մարդկանց ասել, որ պետք չէ կաշկանդվել և իրենց զգացմունքները իրենց ներսում պահել :Ստեղծգործելը օգնեց իմ զգացմունքներին <իսկ իմ ստեղծագործությունների մեջ ներառված է կյանքի փիլիսոփայությունը իր ամեն ինչով:

-Հիմնականում սիրո թեմյըով ես գրել :դու առնչվել ես սիրո հետև ինչպիսի սիրո հետ ես առնչվել:

-Այո առնչվել եմ այնել միակողմանի սիրո հետ, որը մինչեև հիմա էլ կա, սակայն միակողմանի եմ անվանում ոչ թէ նրա համար որ նա ինձ չի սիրում այլ որ նա այլևս չկա:

-Իսկ հիմնականում քո կյանքնես նկարագրում քո բանաստեղծությունների մեջ:

-Հիմնականում իմ կյանքն է , բայց ուրիշների կյանքը նույնպես ամփոփված է, սակայն իմ մտածելակերպով:

-Երբ է լույս տեսնելու գիրքդ և շարունակելու ես ստեղծագործել:

- Դեռ չեմ մտածել հրատարակելու մասին, բայց կյանքի վայրիվերումները կստիպեն ստեղծագործել:

-Ինչու էր գրքի խորագիրը <<Անսանձ լռություն>> ընտրված:

-Որովհետև կան մարդիկ, որոնք իմ զգացմունքները պահում են իրենց մեջ սանձելով դրանք իսկ ես կոչ եմ անում բաց թողնել այդ զգացմունքները և հանձնել թղթին:

-Իսկ ինչ է քեզ հարկավոր երջանիկ համար:

-Լավ ընկերներ, մեծ քաղաք և գրիչ, որպիսզի կարողանամ գրել իմ ճակատի գիրը
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5322 | 2 | 0
Facebook