Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ներկայացվեցին Րաֆֆի Հովհաննիսյանի կայքը եւ ֆեյսբուքյան Էջը

Jora Sharoyan
Հեղինակ`
Jora Sharoyan
21:23, երեքշաբթի, 22 հունվարի, 2013 թ.
Ներկայացվեցին Րաֆֆի Հովհաննիսյանի կայքը եւ ֆեյսբուքյան Էջը

Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը եւ երիտասարդ կամավորական Անի Հայրապետյանը Քաղաքացիական ազգային նախաձեռնություն ՀԿ դահլիճում ներկայացրին Րաֆֆի Հովհաննիսյանի http://www.raffi4president.am պաշտոնական կայքը եւhttps://www.facebook.com/Raffi.K.Hovannisian ֆեյսբուքյան էջը:

Նշվեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մշտապես կարեւորել է Համացանցը, որի հնարավորությունները լայնորեն կիրառվել են «Ժառանգություն» կուսակցության քարոզարշավի ընթացքում, իսկ այժմ դրանք կիրառվելու են նախագահական ընտրարշավում:

Կայքում տեղադրված են Րաֆֆի Հովհաննիսյանի կենսագրությունը եւ նախընտրական ծրագիրը, օրական մի քանի անգամ թարմացվում են լուրերի ու տեսահոլովակների բաժինները: Կայքից ուղիղ հղում կա «Ժառանգության» YouTube-ի տիրույթ եւ Րաֆֆի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջ:

Ֆեյսբուքի դեպքում իրականացվում է նաեւ վճարովի գովազդների տեղադրում, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցներն ակտիվորեն տարածում են նրա էջում զետեղվող նյութերն ու լուսանկարները: Այդ ամենի շնորհիվ ընդամենը 2 օր գործող ՖԲ էջն արդեն ունեցել է հարյուր հազարավոր դիտումներ եւ այցելուներ:

Որպես նորույթ՝ նշվեց QR-կոդի կիրառումը նախընտրական պաստառների վրա, որոնք փակցվելու են ամբողջ հանրապետությունով մեկ: Նոր սերնդի բջջային հեռախոսները հնարավորություն ունեն սկանավորելով այս QR-կոդը՝ անմիջապես մուտք գործել Րաֆֆի Հովհաննիսյանի կայք:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4567 | 1 | 0
Facebook