Գյումրիի «Շիրակը» երրորդ տարին անընդմեջ դուրս է գալիս Հայաստանի գավաթի եզրափակիչ: Այսօր կիսաեզրափակիչի պատասխան մրցավեճում «Շիրակը» 0: 0 հաշվով ավարտեց Գյումրիում «Միկայի» հետ կայացած մրցավեճը:
Առաջին խաղում, որ կայացել էր 10 օր առաջ, Վարդան Բիչախչյանի սաները հաղթել էին 1: 0 հաշվով՝ շնորհիվ Դիոպ Դամի խփած միակ գոլի:
«Շիրակը» եզրափակչում կմրցի Փյունիկ-Գանձասարզույգի հաղթողին, որը կորոշվի վաղը Երևանում կայանալիք մրցավեճում։ Առաջին խաղում կապանցիները սեփական հարկի տակ նվազագույն հաշվով զիջել են «Փյունիկին» ։