Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ի ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՈՒՆԱՆՅԱՆՆԵՐԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ

NGO
Մամուլի խոսնակ`
NGO
21:06, երկուշաբթի, 23 փետրվարի, 2015 թ.
Ի ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՈՒՆԱՆՅԱՆՆԵՐԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ
     Հունանյանների բազմազավակ ընտանիքին (8 անչափահաս երեխա) բազմիցս անրադարձել ենք և ներկայացրել թե ինչ պայմաններում են նրանք բնակվում: Ահա օրերս նրանք սկսեցին իրենց սեփական տանիքը կառուցելու գործընթացը, իսկ այդ ամենին օգնեցին և օգնում են մի շարք բարի մարդիկ, ովքեր հավատարիմ են և միշտ ընտանիքի կողքին են: Այսօր ևս այդ նախաձեռնող խումբը եղավ Հունանյանների ընտանիքում և կրկին անգամ նրանց տրամադրեց տան կառուցման համար անհրաժեշտ շինանյութը՝ քար, ավազ, ցեմենտ և շինարարության համար անհրաժեշտ այլ պարագաներ: Բոլոր ներկաները ունեին իրենց մեծ ներդրումը այս բարի գործի մեջ, իսկ մեր մի քանի հավատարիմ ընկերները, ովքեր միշտ աջակցում են և մեր կողքին են, չցանկացան անգամ բարձրաձայնել իրենց անունները, բայց իրենց ներդրումը կատարեցին և մեծ քանակությամբ շինանյութ տրամադրեցին ընտանիքին, ինչը թույլ կտա ավելի արագ կառուցել և վեր բարձրացնել Հունանյանների տունը: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐ ԱՋԱԿԻՑՆԵՐԻՆ:
     Հ. Գ.
     Տեխնիկական պատճառներով նկարները այստեղ չեն հրապարակվում, այդ իսկ պատճառով նկարները կարող եք տեսնել ստորև նշված հղումով:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3359 | 0 | 0
Facebook