Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 17 հունիսի, 2024 թ.

Հոդվածներ

Ծաղկաձորում. գերեզմանների մոտ հայտնաբերվել է տղամարդու կիսամոխրացած մարմին. ժամանել են մարզի ոստիականապետը, դատախազն ու քննչականի պետը.

Narek Demirchyan
Հեղինակ`
Narek Demirchyan
15:05, երեքշաբթի, 04 հունիսի, 2024 թ.
Ծաղկաձորում. գերեզմանների մոտ հայտնաբերվել է տղամարդու կիսամոխրացած մարմին. ժամանել են մարզի ոստիականապետը, դատախազն ու քննչականի պետը.
    
Ծաղկաձորում. գերեզմանների մոտ հայտնաբերվել է տղամարդու կիսամոխրացած մարմին. ժամանել են մարզի ոստիականապետը, դատախազն ու քննչականի պետը

    
Այսօր՝ հունիսի 4-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11: 00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում և ոստիկանության Հրազդանի բաժնում ու ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի գերեզմանատան հարևանությամբ ավտոմեքենա է կայանված, որի մոտ էլ տղամարդու այրված դի կա:

    
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Վ. Մամիկոնյանը, ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Ավդիշոյեվը և ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի պետ Արթուր Ֆիշյանը:

    
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառելն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի և դասակի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ:

    
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կարեն Մկրտչյանն ու Մելիք Սաքեյանը: Դեպքի վայր են ժամանել նաև Կոտայքի մարզի դատախազն ու դատախազի տեղակալը:

    
Դեպքի մասին ոստիկանության Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Չալաբյանի, բաժնի պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի և օրվա պատաասխանատու հերթապահ ավագ քննիչի գլխավորությամբ:

    
Ոստիկանները, պարեկներն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են «Opel» մակնիշի ավտոմեքենա, դրսում էլ՝ ավտոմեքենայի մոտ, կիսամոխրացած տղամարդու դի: Մինչ տեղում աշխատում էին քննիչներն ու փորձաքրեագետը, ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 68-ամյա Արմենակ Պ.-ն է:

    
Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպնավող հատուկ տարածք, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

    
Տեղի ունեցածը ինքնասպանություն է (ինքնահրկիզում), սպանություն է, թե դժբախտ պատահար, պարզվում է:

    

    
Աղբյուրը` Armenian Social Media
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3101 | 0 | 0
Facebook