Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վերադարձ արմատներին

15:42, շաբաթ, 14 փետրվարի, 2015 թ.
Վերադարձ արմատներին

Վերադարձ արմատներին

Բոլոր սրբությունները մոռացվել են... Եվ ի՞նչ է լինելու հետո, միթե՞ պիտի արև ծագի այս համատարած խավարում: Միթե՞ մենք մի օր պիտի դուրս գանք ընդդեմ ոսոխի, առաջնապես արյունակից ոսոխի, որը թեպետ կրում է մեր արյունը, բայց անգամ մոռացել է, որ իր երակներով արյուն է հոսում, այն արյունը, որը նա շռայլորեն հեղում է իր եղբոր, իր զավակի, իրեն՝ չարաբաստիկորեն ծնողի երակներում: Միթե՞ մի օր, մի պահ թեկուզ, պիտ որոտա, պիտ կայծակէ թուր կեծակին, ջախջախելով գանգը ոսոխի: Միթե՞ մի օր մենք պիտ ասենք բա՛վ է, ախպե՜ր, հոգիս կերար ու կրծեցի՛ր, թող որ մենք էլ ապրենք հանգիստ...
     Հիասթափությունն համատարած է...
     Միթե՞ մեր միակ ընտրությունը չարյաց փոքրագույնն է: Միթե մենք էլ պիտ ապավինենք օտարին և ժամանակի հետ կորչենք ինչպես կորանՍելևկիան, Շումերը, Մարերը, Բաբելոնը և այլ հզոր քաղաքակրթությունները... Միթե՞...
     Ընտրիր Ա՛զգ, եթե դու դեռ տակավին Ազգ ես: Այլ ոչ Հայ լինելու բարձր պատիվը ոտնակոխ անող, սեփական ծնողի երեսին ցեխոտ ոտքերը մաքրող մարդակույտ, տականք ավելի քան անասունի արտաթորանքը:
     Միթե՞ որկրամոլությունն այն աստիճանի կարող է կրծել մարդու հոգին, որ վերջինս աստվածացնի ու պաշտի միայն փողն ու սեփական փորը:
     Միթե՞ նա մարդ է....
     Պղտոր են օրերը մեր, տակավին չչորացած մեր աչքերը, արցունքի նոր կաթիլներ են գոյանում և ում ձեռքով՝ մեր իսկ ձեռքով: Վայ տամ գլխիդ հայոց աշխարհ, տականքդ ելած քեզ խեղդում է:
     Վայ տամ գլխիդ հայ ժողովուրդ, որ ինքդ ես սեփական տունդ քանդում՝ հուրախություն ոսոխի:
     Վիշապներդ Վահագն են քաղում...
     Համատարած է խավարը, ընտրությունն է չարյաց փոքրագույնը:
     Համատարած է խավարը, բայց ոչ հավիտենական:
     Բոլոր սրբություններն են մոռացվել...
     Վիշապներդ Վահագն են քաղում...


    
Աղբյուրը` Հ. Խաչատրյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3735 | 0 | 0
Facebook