«ՇԱՎԻՂ» կրթամշակութային նախաձեռնությունը, Օրհնությամբ Երևանի սբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարի հոգևոր տեսուչ Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի, սույն թվականի փետրվարի 13-ին, ժամը 17: 30 (ժամը 17: 00-ին մեկնարկող երեկոյան ժամերգության ավարտին), Երևանի սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում (մոմավառության սրահի հարևանությամբ) իրականացնելու է Տեառնընդառաջի մեծ տոնախմբություն՝ տոնական խարույկ, հայ ազգագրական երգեր և շուրջպարեր, ավանդական խաղեր: