«Անտեր Շունը» -ը շարքից
Бедолаги - мужики... հա որ՞
Առաջին օրը ուշադիր են: Ընտելացնում են քեզ իրենց առօրյային: Սեփականատիրոջ իրավունքով հանդիպման-ժամադրության են հրավիրում: Սկզբում ու մինչեւ վերջ, որը տենց էլ երբեք չի երեւում դուրդ գալիս ա ուշադրությունը, թողնում ես, որ իրենց տղամարդ զգան: Ամեն ինչ սկսվում ա ձեռքդ համբուրելուց: Հետո տեղատարափ համբույրներ: Երկրորդ հանդիպումանը դու տաքանում ես արդեն, բայց մի տեսակ ամեն ինչ քիչ-քիչ մարում ա նրա մոտ: Կանգառից թելը կրտվեց: Զանգեր չկան, մենակ ֆեսբուքյան լայքեր, 3-օրը մի անգամ: Չնայած պատահում է հաջորդ օրը ձեւական մի բան գրում են՝ իբր հա էլի.. սենց մի բան՝ լավ հասար, կամ ոնց ես:
Դրանից հետո, անկախ քեզնից արդեն նրա շրջապատից ես իմանում իր մասին, որպիսությունը, որտեղ էր: Բայց դե մենք՝ աղջիկներս, խորամանկ ենք ու բոլորից լավ գիտենք մեզ հետաքրքրող խաղալիքների քայլերն ու ամեն ինչ:
Այս դասին՝ այսքանը: