Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ստվերի վերացում՝ «ստվերի» հաշվին

Մերի Թելունց
Հեղինակ`
Մերի Թելունց
09:25, երեքշաբթի, 03 փետրվարի, 2015 թ.
Ստվերի վերացում՝ «ստվերի» հաշվին
    
2013 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գործող փոքր և միջին ձեռնարկությունների նկատմամբ կիրառվող հարկային քաղաքականության համակարգի մեջ ներդրվեց շրջանառության հարկի մասին օրենք, համաձայն որի տարեկան մինչև 58, 35մլն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկություններից գանձվում է եկամտի 3.5%-ը, նախկինում վճարվող 2-2, 4% կազմող եկամտահարկի կամ շահութահարկի փոխարեն: Նոր օրենքի ընդունումից մոտ մեկուկես տարի անց, ՀՀ կառավարությունը ներկայացրեց հարկային քաղաքականության մեկ այլ մոդել, որով ՓՄՁ-ներից գանձվող շրջանառության հարկը 3.5%-ից պետք է դառնար 1%` տնտեսվարողների նկատմամբ հարկային վերահսկողության խստացման հաշվին: Շրջանառության հարկի մասին օրենքի փոփոխության որոշ դրույթներ բացասաբար ընկալվեց տնտեսվարողների կողմից, ինչը պատճառ դարձավ, որ օրենքի գործնական դաշտում հայտնվելը կասեցվի նախ մինչև փետրվարի, հետո արդեն հուլիսի 1-ը: Տնտեսվարողների դժգոհությունը հարուցած օրենքը ունի վիճելի տարրեր, ուստի խնդրի երկու սուբյեկտների դիտարկումները որակելու համար, հարկ է ուսումնասիրել ՓՄՁ-ների հարկման նոր համակարգը: Հարկման նախկին եղանակով, փոքր և միջին ձեռնարկությունները պարտավորվում էին վճարել իրենց տարեկան հասույթի 3, 5%-ը: Իբրև ՓՄՁ-ների զարգացմանն խթանող` կառավարության կողմից որդեգրած քաղաքականություն, պետականորեն հարկային մարմնի մուտքը ՓՄՁ-ներ արգելված էր: ՓՄՁ-ներին տրված էր ազատ գործելու հնարավորություն, ի շահ տնտեսական այդ միավորի զարգացման: Համակարգը տնտեսվարողների սրտով էր, սակայն արի ու տես, որ տնտեսության մեջ տեսակարար կշիռ չունեցող ՓՄՁ-ները, անուղղակիորեն հանգեցնում էին ստվերի առաջացմանը: Վերավաճառելով խոշոր ձեռնարկությունների արտադրանքը` ՊԵԿ-ի կողմից չվերահսկվող ՓՄՁ-ները խոշորների համար դառնում են չփաստաթղթավորված արտադրանքը առանց խնդիրների իրացնելու, և հարկերից խոսափելու շատ հարմար միջոց: Իհարկե ապրանքների չփաստաթղթավորումը ձեռնտու է նաև ՓՄՁ-ներին: Այդպիսով նրանք արհեստականորեն կրճատում են ձեռնարկության շրջանառության իրական ծավալները, սակայն պարզ է, որ փոխշահավետ մանիպուլիացիայից, առավելապես օգուտ են քաղում խոշոր ձեռնարկությունները: Արդյունքը ստվերն է, և կառավարության նոր մարտավարությունը ոչ այլ ինչ է, քան ստվերի դեմ պայքար է: Նոր օրինագծի համաձայն ՓՄՁ-ներում վաճառքի ներկայացված յուրաքանչյուր ապրանք, պետք է հստակ փաստաթղթավորված լինի, իսկ ձեռնարկությունների գործունեությունը պետք է ուղղեկցվի ՊԵԿ-ի կողմից պարբերաբար ստուգումներով: Օրենքի պարտադիր փաստատթղավորման մասին դրույթը, հետապնդում է խոշոր ձեռնարկություններին հարկային դաշտ ներգրավելը: ՀՀ-ում գործող շուրջ 68 հազար փոքր և միջին ձեռնարկությունները ստիպված կլինեն ձեռք բերել միայն փաստաթղթավորված ապրանքներ, իսկ խոշոր ձեռնարկությունները ենթադրվում է, որ ապրանքներ մատակարարելիս կտրամադրեն համապատասխան փաստաթղթեր: Այդպիսով խոշորները ՓՄՁ-ների արտոնությունների կրճատման հաշվին կհայտնվեն հարկային դաշտում: Թվում է` հիանալի է, սակայն գաղտնիք չէ, որ խոշոր ձեռնարկությունները ՓՄՁ-ներին փաստաթուղթ չեն տրամադրում, և չեն էլ տրամադրի, օրենքի ցանկացած փոփոխության դեպքում: Արդյունքում կտուժեն ՓՄՁ-ները, որոնք ստիպված կլինեն շրջանառության հարկից բացի, վճարել նաև ԱԱՀ (ավելացված արժեքի հարկ) , տույժ ու տուգանքները` խոշորների «մեղքերի» համար, ինչպես նաև ՊԵԿ-ի կողմից հարկային ստուգումների ընթացքում հայտնաբերված բնականոն թերացումների համար: Կտուժի նաև ամենախոցելի խավը. ՓՄՁ-ներում վաճառքի ներկայացված ապրանքների մեջ շատ հաճախ հայտնվում են չփաստաթղթավորված, տնային պայմաններիում պատրաստված մթերքներ, որոնցից ստացված հասույթը կերակրում է մի ամբողջ ընտանիքի: Նոր օրենքը բացառում է նմանատիպ գործունեությունը: Այս տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում, կառավարության հաջորդ օրինագիծը կլինի փողոցում արևածաղիկ վաճառող տատիկիների ԱՁ-ի կարգավիճակ ունենանալը և ՀԴՄ կտրոն տրամադրելը: Պետք է չսպասել նորարարությունների, քանզի այսօրվա նորարարության գործնականում կիրառությունը պարտադիր կուղեկցվի գնաճով: ՓՄՁ-ները իրենց տուգանքները կոպեսացնելու համար կբարձրացնեն վերավաճառող ապրանքների գները, իսկ եթե պատահի այնպես, որ այնուամենայնիվ նոր օրենքը ազդեցություն ունենա նաև խոշորների վրա, ապա թանկացումները դրամի արժեզրկումից էլ ավելի շոկային կլինեն: Բոլոր դեպքերում սա ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված քաղաքականություն է, և իհարկե պետք է գիտակցել, որ ցանկացած դրական բանի հասնելու համար, պետք է որոշակի զոհողություններ: Խնդիրը ստվերի վերացումն է. իհարկե լավ է, բայց ոչ տնտեսական ստվերի գոյացման մեջ, ստվերային տեղ գրավողների հաշվին: Կառավարությունը այսօր ստվերի կամ խոշոր ձեռնարկությունների ամենակարողության դեմ պայքարի միջանկյալ ուղիներ է փնտրում` որպես գործիք օգտագործելով երկրի տնտեսության թիրախային օղակներից մեկը: Հանուն արդարության պետք նշել, որ ՓՄՁ-ների հարկային դրույքաչափը նվազելու է, սակայն այն բազմաթիվ տուգանքները, որ այս կամ այն պատճառով ստիպված կլինեն վճարել ՓՄՁ-ները, կարծում եմ կփոխատուցի պետության 8 մլրդ դոլարի կանխատեսելիք ծախսը: Օրենքում անհրաժեշտ են հստակեցումներ, ինչը փաստում դրա թերացումների մասին: Կոնկրետ ոլորտում փոփոխությունները պետք է վերաբերվի այդ ոլորտին, ոչ թե կրի միանգամից մի քանի ոլորտի բարեփոխման ենթանպատակ: Արդյունքում գործողությունները ոչ միայն նախատեսված նպատակին չեն ծառայի, այլև բացասական ազդեցություն կունենան առկա դրականի վրա:

    
2013 թվականի հարկային քաղաքականության փոփոխություններից մինչև այսօր փակվել է շուրջ երկու հազար փոքր և միջին ձեռնարկություն: Տեսնենք որքան կլինի, կառավարության նոր էքսպերիմենտի արդյունքը...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4079 | 0 | 0
Facebook