Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ամանորին ընդառաջ

12:26, ուրբաթ, 23 հունվարի, 2015 թ.
Ամանորին ընդառաջ
     Դեկտեմբերի 25-ին ուրախ տրամադրություն էր թևածում Ջանֆիդայի Է. Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոցում: Ողջ դպրոցը տոնական եռուզեռի մեջ էր: Հատկապես ուրախ էին փոքրիկները՝ Ձմեռ պապին անհամբեր սպասողները:
     Վարագույրը բացվելուն պես հանդիսատեսը հայտնվեց Ծիծաղի քաղաքում, ուր երգն ու ծիծաղն էին թևածում, բայց այդ ծիծաղը չգիտես ինչու դուր չեկավ չար կախարդին ու նա գողացավ այդ ծիծաղը. մարդիկ դարձան չար ու կռվարար: Ծիծաղի քաղաքի մարդկանց օգնության եկան բարի փերին, ձյան և ժամանակի պահապանները, անտառի բնակիչները:
     Ի վերջո, բարին հաղթեց չարին ու բոլորը միասին երգ ու պարով դիմավորեցին Ձմեռ պապին և Ձյունանուշին:
     Ձմեռ պապն ու Ձյունանուշն էլ նվերներ բաժանեցին փոքրիկներին:
     Օրվա տոնական տրամադրության «մեղավորներն» 6-րդ, 7-րդ, 8-րդ և 10-րդ դասարանների աշակերտներն էին՝ արտադպրոցական, արտադասարանական աշխատանքների կազմակերպիչ Ս. Գևորգյանի և հայոց լեզվի ուսուցչուհի Է. Սողոմոնյանի ղեկավարությամբ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3929 | 0 | 0
Facebook