Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Շուտով լույս կտեսնի Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության «Ապրիլյան Քառoրյա պատերազմի նահատակները» գիրքը

20:50, հինգշաբթի, 07 սեպտեմբերի, 2017 թ.
Շուտով լույս կտեսնի Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության «Ապրիլյան Քառoրյա պատերազմի նահատակները» գիրքը
     ՀՀ Նախագահի դրամաշնորհի շրջանակում՝ Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախաձեռնած «Դուք մենակ չեք» բարեգործական նախաձեռնությունը մուտք է գործում նոր շրջափուլ: Նախաձեռնության նպատակն է հոգեպես աջակցել ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինվորների ընտանիքներին, ամրապնդել կապը զինվորների ընտանիքների և Զինված ուժերի միջև: 2016-ի հուլիսի 10-ին մեկնարկած «Դուք մենակ չեք» (Մենք Ձեզ հետ ենք) միջոցառումների և այցելոււթյունների առաջին շարքը տևեց շուրջ մեկ տարի և իր արդյունքներն ամփոփեց 2017-ի ամռան կեսին: Այցերի շրջանակներում հավաքված հուշերն ու մեր նորօրյա հերոսների մասին տեղեկատվությունն էլ հավաքագրվեց և դարձավ մի գիրք, որը շուտով կդառնա հայոց նորագույն պատմության լիարժեք էջն ու կփոխանցվի մեր մատաղ սերունդներին: «Ապրիլյան Քառoրյա պատերազմի նահատակները» գիրքն արդեն պատրաստ է տպագրության և շուտով կհայտնվի հայորդիների սեղանին:
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6291 | 0 | 0
Facebook