Ամեն ինչ սկսվեց ընդամենը մի նկարից, որն էլ դարձավ նրանց սիրո սկիզբը: Մարին սոցցանցերից մեկում տեսել էր Տիգրանի նկարը և հավանել էր, ու զուտ հետաքրքրության համար ցույց էր տվել իր մտերիմ ընկերուհուն: Նրանք երկուսն էլ մոռացել էին թե՛ Տիգրանի և թե՛ նրա նկարի մասին: Բայց ինչպես ասում են, հրաշքներ լինում են: Մարիի ընկերուհու ծանոթներից մեկը զանգահարում է իրեն և ասում, որ ընկերներից մեկը հավանում է Մարիին և ցանկանում է ծանոթանալ իր հետ: Երբ նա ցույց է տալիս այն տղայի նկարը, ով ցանկանում է ծանոթանալ Մարիի հետ, ընկերուհին ապշում է. Տիգրանի նկարն էր. այն տղայի, ում Մարին հավանում էր: Տիգրանը Մարիին տեսել էր համալսարանում, ով երկար նայելուց հետո արժանացել էր Մարիի արհամարհական հայացքին.Մարին չէր ճանաչել իրեն: Իսկ Տիգրանը օրեր անց տեսնում է Մարիի նկարը իր ընկերոջ սոցցանցի էջի ընկերների ցուցակում…. Նրանք ապշած էին. չէին հավատում նման զուգատիպության: Նրանց համատեղ ցանոթների աջակցությամբ նրանք ցանոթանում են, շփվում:
Այդպես սկսվեց Մարիի և Տիգրանի հետաքրքիր ու խենթություններով լի պատմությունը, որը նման է հեքիաթի: Եվ օր օրի նրանց շփումը ավելի ամրապնդվեց, որի արդյունքում ծնվեց մեծ, շատ մեծ սեր: Խոսում են մինչ լուսաբաց՝ չնկատելով՝ ինչպես են անցնում ժամերը… Առաջին հայացքից այս պատմությունը նման է առեղծվածի, և թվում է, թե աշխարհում հրաշքներ չեն լինում: Բայց մի՞թե սա հրաշք չէ: Մի՞թե հրաշք չէ այն, որ ընդամենը մեկ նկարից ու հայացքից ծնվեց ամուր սեր և ընկերություն….