Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Փոքրիկ Սերյոժայի հիշատակին

Aleksan Sargsyan
Հեղինակ`
Aleksan Sargsyan
21:13, երկուշաբթի, 19 հունվարի, 2015 թ.
Փոքրիկ Սերյոժայի հիշատակին
     Ես պայքարեցի մահի դեմ յոթ օր
     Փորձեցի ապրել առանց Ձեզ՝ Մայրիկ
     Փորձեցի լինել փոքրիկ, բայց ուժեղ
     Եվ վառել ծուխը հանգած օջախիս:
     Բայց վերքս խորն էր, սրտիկս փոքրիկ
     Չկարողացա դիմանալ ցավին
     Գալիս եմ Ձեզ մոտ սիրելի Մայրիկ
     Որ ջերմ փաթաթվեմ քո կարոտ սրտին:
     Ինձ բաժին հասած աղոթքները բյուր
     Ես նվիրում եմ փոքրերին բոլոր
     Որ դուք միշտ լիննեք առողջ, երջանիկ
     Իսկ ես Հրեշտակ՝ կապույտ երկնքում
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4280 | 0 | 0
Facebook