Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Կարոտ...

Ռիմա ☆
Հեղինակ`
Ռիմա ☆
17:31, ուրբաթ, 18 հունվարի, 2013 թ.
Կարոտ...
     Կարոտ..որքան թախիծ ու տառապանք է թաքնվում քո այս հինգ տառերի ետևում...
     Կարոտել եմ քեզ...այնպիսին, ինչպիսին դու կայիր առաջ, ինչպիսին ես եմ քեզ ճանաչել, ու սիրել... անմնացորդ սիրել ու նվիրվել...
     Կարոտ...երևի կյանքում բոլորն են կարոտել.ու որքան էլ գեղեցիկ զգացմունք է այն թվում, նույնքան ցավ ու ափսոսանք է թաքցնում... ափսոսանք ոչ թե արածի, այլ ինչ որ տեղ թերացած ու չարածի համար...ու զղջում... զղջում, որ սիրել եմ քեզ, որ ողջ հոգով նվիրվել եմ, հավատացել ու հույսով սպասել, որ կորցրել եմ հոգուս ազատ թռիչքը ու վանդակված թռչունի նմանվել...քո սիրով վանդակված...բայց ցավն էլ այն է, որ չեմ էլ փորձում ազատվել ճաղերիցս...ախր սերդ այնքան քաղցր է, այնքան հարազատ...
     Մտերիմ ես հոգուս, կարծես մանկուց եմ քեզ սիրել, ու սիրում եմ զգացմունքը նույնիսկ, որը ինձ քեզնով է պարուրել...
     Կանչում եմ քեզ, ու հույսը ինձ թևեր է տալիս կրկին ու կրկին քեզ սպասելու, ու ամեն անգամ ավելի ու ավելի վեր ճախրելու... ու ավելի ու ավելի ցավոտ կրկին տապալվելու...
     Հուշերն են տանջում հոգիս, խառնում մտքերս, տանում ինձ հեռու, շատ հեռու...դեպի մի պատմությում, որն իմն ու քոնն է եղել, բայց այժմ լոկ երազ է թվում, անհաս երազ, որին երբեք էլ չեմ հասնելու...
     Երջանիկ եմ ես, երջանիկ եմ, որ քեզ է հոգիս ճանաչել ու սիրել, որ քեզնով է ապրել ու շարունակում է ապրել...քեզնով, քեզ համար...քեզնից հեռու, սակայն քո կողքին...Շնորհակալ եմ այն զգացմունքի համար, որ ապրում եմ հենց քո շնորհիվ, հենց քո, ում համար ես գուցե ոչ ոք եմ ...իսկ դու...իսկ դու իմ համար մի ամբողջ կյանք ես...մի ամբողջ հավերժություն...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
11122 | 0 | 0
Facebook