«Եվրատեսիլ-2013»-ի տարբերանշանը գույնզգույն թիթեռն է, իսկ կարգախոսը` We are one արտահայտությունը: Այս մասին ներկայացրել են Եվրոպական հեռարձակման միությունն ու շվեդական SVT ալիքը, իսկ կարգախոսը գրված է «Եվրատեսիլի» պաշտոնական կայքում:
Գաղափարի ու դիզայնի հեղինակներն են Happy F&B-ն ու Forsman & Bodenfors-ը:
Մրցույթի ղեկավար Յան Օլա Սանդը բացատրել է տարբերանշանի ու կարգախոսի ընտրությունը. «Գիտությանը հայտնի է «թիթեռի էֆեկտ» երևույթը։ Թիթեռները մի ընդհանուր անուն ունեն, բայց հազարավոր ձևերի ու գույների են։
Այնպես, ինչպես և «Եվրատեսիլը»՝ ազգային տարբերություններով հարուստ մեկ ամբողջություն։ Եթե բոլորս միասին լինենք, կարող ենք շատ բանի հասնել, հենց այս սկզբունքին էլ համապատասխանում է We are one՝ «մենք միասնական ենք» կարգախոսը»:
asekose.am