Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սուրբ Սարգսի տոնի արարողությունները և միջոցառումները

21:29, երկուշաբթի, 21 հունվարի, 2013 թ.
Սուրբ Սարգսի տոնի արարողությունները և միջոցառումները
    

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ Սուրբ Սարգիս զորավարի տոնի առիթով կատարվող արարողությունները և միջոցառումները կազմակերպելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ: Ներգրավված են թեմի բոլոր ենթակառույցները' Հոգևոր դաս, Մամլո դիվան, «Շողակն» Արարատյան շաբաթաթեթ, երիտասարդաց միություններ…:
     Աշխատանքները կհամակարգի «Արարատ» հոգևոր միության հոգևոր հովիվ Տ. Հակոբ քահանա Խաչատարյանը:
     21.01.2013 15:00 – Համերգային ծրագիր. Խամփերյանի անվան ռազմաօդային ինստիտուտ.
     22. 01.2013 16:00 – Համերգային ծրագիր. Քանաքեռի հատուկ նշանակության բրիգադ.
     23.01.2013 15:00 – Համերգային ծրագիր. ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ.
     24.01.2013 12:00 – Համերգային ծրագիր. Արաբկիրի զինվորական հոսպիտալ.
     25.01.2013 13:30 – Համերգային ծրագիր. Ազատամարտիկ Արման Հովհաննիսյանի անվան 194 դպրոց.
     25.01.2013 18:00 - Բացօթյա մեծ միջոցառում. Կարապի լիճ: Ծրագրում' երգ և պար, տոնը խորհրդանշող ձիավոր, սիրո յուրահատուկ խոստովանությունների մրցույթ' մրցանակներ և բացիկներ բոլոր ներկաների համար: Մուտքն ազատ է: Կազմակերպիչ' Երևան հեռուստատեսություն, աջակիցներ' Արարատյան Հայրապետական թեմ, Երևանի քաղաքապետարան.
     25.01.2013 19:00 -ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի: Խոկման հատուկ արարողություն.
     26.01.2013 11:00 - ԱՀԹՍ. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներ: Ս. Պատարագ: Հավարտ պատարագի' երիտասարդների օրհնություն.
     26.01.2013 13:00 - Թումանյանի տուն-թանգարան. «Ռոտոնդա» թատերախմբի տոնական ներկայացում, զրույց, խաղեր: Ներկա կլինեն նաև Հալեպի «Կիլիկիա» վարժարանի սաները:
     26.01.2013 13:00 -Գեղագիտության Ազգային կենտրոն. Մանկապատանեկան տոնական ցուցահանդես:
     26.01.2013 14:00- Նկարիչների միության տուն: Արհեստավարժ երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդես.
     26.01.2013 15:00 - «Պողոսյան պարտեզներ' Սիրահարների այգի». աննախադեպ համերգ, հայտնի խմբերի և անհատ կատարողների մասնակցությամբ: Ձիավոր, նվերներ և այլ անակնկալներ: Մուտքն ազատ է:
     Ս. Սարգսի տոնախմբությունն իրականանում է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:


    

     http://facebook.com/events/541105679240545/
    
ԱՀԹ Ս. Սարգիս եկեղեցի, Արարատ հոգևոր միություն
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7750 | 0 | 0
Facebook