Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հ1-ը մրցույթ է հայտարարել «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013-ին» մասնակցելու համար

11:55, չորեքշաբթի, 16 հունվարի, 2013 թ.
Հ1-ը մրցույթ է հայտարարել «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013-ին» մասնակցելու համար

Հանրային հեռուստաընկերությունը հունվարի 14-ից փետրվարի 5-ը հայտարարում է մրցույթ «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013-ին» հայաստանյան ընտրությանը մասնակցելու համար:
    
     Այս մասին հայտնեց Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին Լեհաստանի Գդանսկ քաղաքում տեղի կունենա «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013» մրցույթը, որին առաջին անգամ կներկայանա Հայաստանը:


     Հայտերն ընդունվում են հետեւյալ կանոններով.

• Մասնակից անհատ կատարողի տարիքը պետք է լինի 16-21 տարեկան:

• Մասնակից անհատ կատարողը պետք է լինի ՀՀ քաղաքացի կամ ապրած լինի ՀՀ-ում առնվազն 2 տարի:

• Մասնակից անհատ կատարողը, բացի անհատական պարաոճի բարձր մակարդակի, պետք է տիրապետի դասական բալետի հիմնական հմտություններին:

• Ներկայացված պարը չպետք է գերազանցի 1.30 րոպեն:

• Խրախուսվում է երաժշտական և պարային բազմաոճությունը:Մասնակից անհատ կատարողը գնահատվելու է պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից հետևյալ սկզբունքներով.

• Պարողի ճկունությունը եւ նոր ոճերին հարմարվելը:

• Պարային բեմադրությանը հավատարիմ մնալը:

• Պարի ներկայացման եւ գեղարվեստական արտահայտման որակը:

Մրցույթին մասնակցելու համար Մասնակից անհատ կատարողը ներկայացնում է հայտ, որը պետք է ներառի.

• Անձնագրի պատճեն

• Ինքնակենսագրական

• Մասնագիտական լուսանկարներ

• Դասական բալետի հիմնական հմտություններին տիրապետելու ապացույց (հավաստագիր պարուսույցի ստորագրությամբ, վկայական, տեսանյութ, լուսանկարներ և այլն)

• Կոնտակտային տվյալներ


     Հայտերն ընդունվում են հետեւյալ հասցեով եւ մակագրությամբ.

Գ.Հովսեփյան 26, նորք, Երեւան, 0047

«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ,

«Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»


     Ընդունվում են նաև էլետկրոնային հայտեր հետեւյալ հասցեով՝ inter@armtv.com
    
    
     Աղբյուրը՝ NEWS.am STYLE

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4104 | 0 | 0
Facebook