Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հարսանիք «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում

11:28, չորեքշաբթի, 16 հունվարի, 2013 թ.
Հարսանիք «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում

Այսօր ժամը 11.00-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Գ.Մ.-ն ամուսնանալու է: Այսօր նաև դատապարտյալի ծննդյան օրն է: Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը:


     Հարսանիքին ներկա են լինելու հոգևորական, ՔԿԱԳ-ի ներկայացուցիչ, հյուրեր: Ամուսնության կնքահայրը լինելու է դատապարտյալներից մեկը:

Ինչպես նշեց Գոռ Ղլեչյանը, տեղի է ունենալու եկեղեցական արարողություն, կալանավայրի հոգևոր տեսուչ Հայր Ռուբենը ՔԿՀ-ի խաչքարի մոտ կօրհնի նրանց միությունը, իսկ ՔԿԱԳ-ի ներկայացուցիչը կգրանցի այն:


     «Նորապսակներին կտրվի երկարաժամկետ տեսակցության իրավունք, առանձին սենյակ և նվազագույնը երեք օր զույգը կվայելի ամուսնական կյանքը: Դատապարտյալը չի ցանկացել, որպեսզի իր հարսանիքը տեսանկարահանվի», - նշեց Գոռ Ղլեչյանը:


     Նշենք նաև, որ դատապարտյալ Գ.Մ.-ն ծանր հանցագործության համար դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, որից 8-ը տարին արդեն իսկ կրել է իր պատիժը: Հարսնացուի հետ նրանք հանդիպել են երբ Գ.Մ.-ն դեռ ազատության մեջ էր:
    
    
     Աղբյուր՝

Lurer.com

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6261 | 2 | 0
Facebook