Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ու՞մ հետ է ամուսնացել Իվետա Մուկուչյանը

22:38, երկուշաբթի, 14 հունվարի, 2013 թ.
Ու՞մ հետ է ամուսնացել Իվետա Մուկուչյանը

Վերջին շրջանում ամենաշատ քննարկված թեմաներից մեկն այն էր, որ Իվետա Մուկուչյանը բաժանվել է ընկերոջից: Մամուլում տարբեր հրապարակումներ էին հայտնվել այդ թեմայով, սակայն առանց երգչուհու պարզաբանման:


     esyes.am-ի հետ զրույցում Իվետան հաստատեց լուրերի իսկությունը' նշելով, որ նախկին ընտրյալի հետ ընկերական շատ լավ հարաբերություններ են պահպանել. «Կարող են երկու շատ լավ, դրական մարդիկ ուղղակի իրար համապատասխան չլինել: Մենք հասկացանք, որ իրար համար չենք ստեղծված, բայց մեծ սիրով ենք բաժանվել իրարից:
    
     Հիմա շատ լավ ընկերական հարաբերություններ ունենք: Ինքն ինձ շատ հարազատ մարդ է, ում ցանկանում եմ, որ գտնի իր երկրորդ կեսին և երջանիկ լինի», - ասաց Իվետան և հավելեց, որ արդեն մի քանի ամիս է, ինչ բաժանվել են:


     Երգչուհուց ճշտեցինք նաև իր և Արթուր Աբրահամի հարաբերությունների մասին շրջանառվող լուրերի իսկությունը: «Ինձ համար զարմանալի է, որ հումորային հաղորդումից հետո մարդիկ կարող են այդպիսի խոսակցություններ տարածել:
    
     Դա շատ պրիմիտիվ է: Ես Արթուրին ճանաչում եմ, շատ լավ հարաբերություններ ունենք, բայց մեր անձնական կապի մասին լուրերը ոչ մի կապ չունեն իրականության հետ: Ես ամուսնացել եմ երաժշտության հետ:)»:
    
     Տեղեկությունը՝ esyes.am
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6766 | 1 | 0
Facebook