Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Խնդրանք առ Աստված

00:33, կիրակի, 17 օգոստոսի, 2014 թ.

Խնդրանք առ Աստված
     Տեր իմ ամենազոր, տուր մեզ փրկություն, իջեցրու քո լույսն ու քո լույսով ողողիր Հայաստանն ու Արցախը, մաքրիր քո երկիրը չարակամից, մաքրիր քո այգին չարակամից, եթե նույնիսկ այդ չարակամը իմ ազգից է, վերադարձրու քո որդիներին քո երկիր ու քո այգի, թող նրանցով քո լույսը տարածվի ողջ Հայաստան Աշխարհի վրա ու շենանա մեր ժառանգած քո երկիրը: Թող որդիներդ արիանան, թող քո ոգին դրվի նրանց մեջ, թող քո լույսը պատի իրական հայերի հոգիները: Տուր մեզ քո ճանապարհը, որ քայլենք ճիշտ՝ անտեսելով սխալը և գանք դեպի քեզ՝ մեզ հետ բարձրացնելով քո երկիրը՝ Հայաստանը:

Խնդրում եմ, այսօր՝ 17.08.2014թ-ին, ժամը 17: 00 միացեք ինձ այս խնդրանքով, ես Արցախ Աշխարհի պահապան Գանձասարից, դուք՝ Հայաստանից:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3786 | 0 | 0
Facebook