ԱՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ, Ադրբեջանի ազգային հերոս Ռովշան Աքպերովը զոհված զինծառայող Իսա Ալմազովի հարազատներին շքանշան հանձնելու ժամանակ ասել է.
«Մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 71 հայ զինվորական, իսկ 80-ը վիրավոր են»:
Ում-ում, բայց գեներալ-լեյտենանտի կոչումով բարձրաստիճան զինվորականին իրականությունը, անկասկած, հայտնի է: Բայց փաստերն իրեն անհրաժեշտ ձեւ ով ներկայացնելու հատկությունը Աքպերովն ամենայն հավանականությամբ ձեռք է բերել դեռեւս Արցախյան պատերազմի տարիներին, երբ նա ադրբեջանական բանակի 777-րդ գումարտակում վաշտի, հետագայում՝ նույն գումարտակի հրամանատարն էր: Աքպերովի «սխրանքներն» իսկապես զարմանահրաշ են: Իր իսկ վկայությամբ Շուշիի մարտը նա «բաց է թողել», որովհետեւ … քնած է եղել հրամանատարական «ՈւԱԶ» -ում: Պատերազմի տարիներից է նաեւ Աքպերովի՝ վերադասին ներկայացրած այս չափազանց ուշագրավ զեկուցագիրը:
Շարունակությունը ընթերցելու համար` անցեք նշված հղղումով
http://desicdenicinfo.blogspot.am/2014/08/blog-post_4.html