Հիսուս Քրիստոսի ընտրած 12 առաքյալները Քրիստոսի աշակերտներն ու նրա վարդապետության առաջին տարածողներն էին։ Քրիստոսի պատվիրանների ամենամեծ քարոզիչներից է Պողոս առաքյալը, որին քրիստոնյա եկեղեցին ճանաչում է իբրև 13-րդ առաքյալ: Առաքյալների գործունեությանն է նվիրված Աստվածաշնչի Գործք Առաքելոցը: Իսկ Պողոս առաքյալի քարոզչության, անձի ու գործունեության վավերագրեր են նաեւ Պողոս առաքյալի թղթերը, 14 նամակները, հաստատված եկեղեցական համայնքների ու անհատ քրիստոնյաների կողմից: Հայ Առաքելական Եկեղեցին 12 առաքյալների և 13-րդ առաքյալ ճանաչված Պողոս առաքյալի հիշատակը նշում է միասնաբար Վարդավառից մեկ շաբաթ առաջ, Վարդավառի Բարեկենդանին նախորդող շաբաթ օրը: