Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կիրակնօրյա կինոդիտում Սարգիս Գրիգորյանի հետ:

AAA A
Հեղինակ`
AAA A
19:13, կիրակի, 22 հունիսի, 2014 թ.
     Դերասան Սարգիս Գրիգորյանը սիրում է ֆիլմեր դիտել, սակայն ժամանակի սղության պատճառով քիչ է հասցնում կինոդիտում կազմակերպել: Դերասանը նախընտրում է ֆիլմեր դիտել տանը, իսկ ժանրերից նախապատվությունը տալիս է վավերագրականին:

Որպես դերասան՝ Սարգիսն առավել մեծ ուշադրություն է դարձնում դերասանական խաղին: «Անկախ ինձանից մասնագիտական բաներ եմ գտնում, որոնք կարող եմ օգտագործել իմ խաղի մեջ», - ասաց նա ու հավելեց, որ հնգյակում առաջինը նշեց «Волк с Уолл-стрит» -ը, քանի որ Լեոնարդո Դի Կապրիոն իր համար այժմյան լավագույն դերասանն է:

«Իհարկե շատ կարևոր է նաև սցենարը: Շատ դժվար է նոր ֆիլմ դիտել: Եթե առաջին 15 րոպեն հետաքրքիր չէ, փոխում եմ: Էական չէ, որ կեսից կարող է հետաքրքրանալ, ինչպես շատ ֆիլմերի դեպքում: Դա իմ բնավորությամբ է պայմանավորված, - ասաց նա՝ ավելացնելով, որ սիրում է կրկին դիտել այն ֆիլմերը, որոնք ժամանակին տպավորել են իրեն: -Սիրածս ֆիլմը կարող եմ անընդհատ դիտել ու գլուխ գովելու համար ընկերներիս էլ ստիպել, որ նայեն:):

Ահա և Սարգսի առանձնացրած հնգյակը, որոնք առաջարկում է քեզ դիտել՝ ելնելով իր նախասիրություններից:)

● "Волк с Уолл-стрит"

● "Иллюзионист"

● "Джентльмены удачи"

● "Модильяни"

● "Ангел-А"


    
Աղբյուրը` 22.06 esem.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3562 | 0 | 0
Facebook