Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԿԵՆՏՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՏՒԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 85 ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ

Կենտրոն վարչական շրջան
Մամուլի խոսնակ`
Կենտրոն վարչական շրջան
10:31, հինգշաբթի, 19 հունիսի, 2014 թ.
     Ամառը վարչական շրջաններում հետաքրքիր անցկացնելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ կրթության, մշակութի և սպորտի բաժինը Օղակաձև զբոսայգում հունիսի 15-ից 18-ը կազմակերպել էր աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 85 ամյակին նվիրված Կենտրոն վարչական շրջանի տարեցների շախմատի մրցաշար: Մրցաշարը թեև կոչվում էր տարեցների սակայն մասնակիցում էին 28-84 տարեկան շախմատի և սիրողական, և պրոֆեսիոնալ կենտրոնի բնակիչներ: Երեք օր շարունակ զբոսայգում շախմատային բուռն եռուզեռ էր, որոնց հետևում էր վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը: Երրորդ և երկրորդ տեղերը զբաղերեցին Խաչիկ Խաչատրյանը և Վաչիկ Ռուշանյանը: Առաջին տեղը զբաղեցրած Ռուբիկ Ստեփանյանը, ոգևորված իր հաղթանակով, ընկերական խաղի հրավիրեց վարչական շրջանի ղեկավարին: Պարտիան ավարտվեց ոչ ոքի: «Իրականում այսպիսի միջոցառումները մտերմացնում են մարդկանց, տարեցներին նոր եռանդ տալիս: Շախմատի մրցաշարը շարունակական է լինելու, ու վստահ եմ, որ շատ շուտով մյուս վարչական շրջաններից կմիանան մեզ ու կկայանա քաղաքային փուլ», - շնորհավորելով ներկաներին և հաղթողներին ասաց Արա Սադոյանը: Առաջին 3 տեղերը զբաղեցրած մասնակիցները վարչական շրջանի ղեկավարից ստացան պատվոգերեր և դրամական պարգևներ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1461 | 0 | 0
Facebook