Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սոցիալական կա՞յք, թե սոցիալական կյանք

Anonymous user
Հեղինակ`
Anonymous user
00:13, երեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2012 թ.
Սոցիալական կա՞յք, թե սոցիալական կյանք

Անվերջ սառած հայացքներով մանրապատկերներ արագ արագ սահում են աչքերիդ առաջ: Մի ակնթարդում մի քանի տասնյակ նորություններ կապված վիրտուալ ընկերների հետ: Չնկատելով սակայն մեր անբողջ առօրեան նվիրում ենք այնպիսի մարդկանց ում հայացքները երբեք իրականում չեն հառել մեր աչքերին: Կյանքը դառնում է սահմանափակ սակայն սեփական կարծիքները սոցիալական ցանցերի մասին ասում են, որ կյանքը վիրտուալ ավելի ազատ է և հաճելի:
     Միթե կարելի է Աստվածանից տրված հիասքանչ կյանքը փոխարինել մարդու կողմից ստեղծված մի սահմանափակ ծրագրի հետ, որոնց մարդիկ հաճախ կյանք են ասում: Երբ բազմաթիվ հոգեբաններ գամված աթոռներին, որոշում են facebook-ի կամ Odnoklassniki-ի ինտերֆեյսը, թե ինչպես կապել մարդուն, թե ինչպես նրան 2 րոպե ավել մեխել աթոռին, թե ինչպես մարդուն դարձնել զոմբի, ինչպես կրծել նրա ուղեղը պարփակելով այս ամենը Like կամ Klass անունների կամ ավելի ճիշտ խաբկանքների մեջ: Մինչ դեռ մենք ուրախ զվարդ մեզ խաբում ենք, ասելով «ես շփվում եմ ընկերներիս հետ»: Անգամ ռեալ ընկերը վիրտուալում լինելով ընկեր գցում է իր ամբողջ արժեքը, դառնում է մի փոքրիկ պատկեր որը հավերժ շարունակում է քեզ առանց զգացմունք պարունակող տեքստեր ուղարկել, շարունակում գնահատել և like անել քո նկարներին: Դու ապրում էս ընկերների ակտիվության համար:Իսկ ու՞ր մնաց քո ընտանիքը: Անվերջ քո համար անհանգստացող ծնողներ, սիրող կին և սիրող բալիկներ, որոնք շարունակ խաղալիքվ հարվածում են քեզ իսկ դու հայացքդ անգամ մի վարկյան չկտրելով Ֆեռմեր խաղից արագ հավաքում էս հեռախոսով մի SMS, իհարկե դու հենց նոր ակտիվացրեցիր 100 ok: Երեխադ պաղպաղակ է ուզում.

-Գնա քեզ ասում եմ, մորիցդ խնդրիր: Մի խանգարիր ես զբաղված եմ:

Սոցիալական ցանց, ցանց որտեղից դուրս գալն ուղակի հերոսություն է և կյանքի իսկական դռները բացվում են выход կոճակի միջոցով:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4838 | 0 | 0
Facebook