Չկան մասնագիտություններ մեծ ապագայով, կան մասնագետներ, ովքեր ունեն մեծ ապագա:
Երիտասարդ կինօպերատոր, լուսանկարիչ Պարգև Էջուրյանը ավարտել է Երևանի Պետական Մանկավարժական համալսարանի օպերատորության և կինոյի բաժինը:
-Ինչը կարող է ոգեշնչման աղբյուր լինել քեզ համար:
-Ոգեշնչումը գալիս է տվյալ պահին, եթե տեսնում ես առարկան, մարդուն, ծառը, շինությունը և ցանկություն է առաջանում դրանք պատկերել քո տեսածով, պատկերացրածով, եթե առարկան իրենից ինչ-որ հետաքրքրություն է ներկայացնում ինձ համար:Տարբեր մարդկանց աշխատանքները նայելով նույպես ոգեշնչվում եմ:
-Եթե քեզ թույլատրված լիներ լուսանկարել միայն մի ժանրի շրջանակում, որը կլիներ քո նախընտրելի ժանրը, որ թեմայով կլինեին լուսանկարներդ:
-Բնանկար և մակրո:
-Եթե քեզ տրված լիներ մեկ հնարավորություն կամ լուսանկարել, կամ ֆիլմ նկարել, որը կնտրեիր:
-Բնականաբար կինոն, առանց մտածելու կինոն:Փոքրուց ֆիլմեր շատ եմ սիրել ու նպատակս ֆիլմերի վրա աշխատելն է:
-Իսկ ինչ ժանրով ֆիլմի համար կհամաձայնեիր օպերատոր լինել:
-Ժանրը կապ չունի:Ֆիլմը մնում է ֆիլմ, ինչ ժանրի ուզում է լինի:
-Ստեղծագործելու համար ինչ պայմաններ են անհրաժեշտ քեզ համար:
-Երաժշտություն :)
Լինելով տակավին երիտասարդ և ունենալով ոչ այքան երկար ստեղծագործական կյանք, հասցրել է մասնակցել մրցույթների, գրավել պատվավոր հորիզոնականներ (2011թ կենդանաբանական այգու 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում անցկացվող մրցույթում արժանացել է 3րդ հորիզանականին և «այցելուների համակրանք» մրցանակին), նկարահանել վավերագրական կարճամետրաժ ֆիլմեր, մասնակցել «Ընդհատված մանկություն» ֆիլմի նկարահանման աշխատանքներին որպես օպերատոր օգնական: