Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կայացավ Գիտության ամենամյա փառատոնը

11:13, շաբաթ, 31 մայիսի, 2014 թ.

Այսօր «Օհանյան» կրթահամալիրում անցկացվեց արդեն ավանդական դարձած Գիտության փառատոնը, որը բովանդակությամբ, թեմատիկ ընդգրկվածությամբ և մասնակիցների ներկայացուցչական կազմով առանձնահատուկ էր իր տեսակի մեջ:


    

Տարրական, միջին և ավագ դպրոցի երեխաները, ուսուցիչները, ծնողները, կրթա­համալիրի համագործակից կազմակերպությունները և դպրոցները ներկայացրին գիտափորձեր նորագույն տեխնոլոգիաների, մաթեմատիկայի, քիմիայի, ֆիզիկայի և այլ ոլորտներում: Մեկ ուսումնական տարում դասերի ընթացքում կատարած փորձերը աշակերտները ներկայացրեցին բազմաթիվ տաղավարներում` առանձին դեպքերում զարմացնելով մասնակիցներին: Փառատոնի շրջանակներում փոքրիկները նաև կատարել էին գիտական հարցադրումներ, որոնց պատասխանները լսեցին սեմինարների ընթացքում այդ նպատակի համար հրավիրված հայտնի գիտնականներից:


    

Փառատոնում ելույթ ունեցողները ընդգծեցին, որ գիտությունը և կրթություը նույն մեդալի երկու երեսն են ներկայացնում: Սակայն հանրակրթության ոլորտում ուսումնական գործընթացները և ֆորմալ կրթությունը հազվադեպ են իրականացվում գիտության հետ ներդաշնակ, որի հետևանքով տեսականացված, դասգրքային, ուսուցչամետ կրթությունը լիարժեք չի նպաստում աշակերտի մոտիվացմանը: Մինչդեռ ժամանակի հրամայական է, որ ուսուցման հիմքում լինի աշակերտակենտրոն մոդելը, գիտելիքը դասարանում առաջանա, ծնվի, ձևավորվի աշակերտի անմիջական մասնակցությամբ, փորձերի ու հետազոտությունների միջոցով:


    

Աշակերտը, եթե հասկանում է` ինչպես է առաջանում տվյալ երևույթը, թափանցում է առաջացման պատճառների մեջ, ապա գիտելիքի ձեռքբերումը նրա համար այլևս առեղծվածային չի թվում, յուրացնում է ինքնուրույնաբար և այն դարձնում մնայուն արժեք, սկսում է հետաքրքրություն ցուցաբերել, մոտիվացվում է:


    

Նշենք, որ գիտություն առարկան արդեն երեք տարի դասավանդվում է կրթա­հա­մա­լիրում` սկսած կրթահամալիրի ամենացածր օղակից` «Նյուտոնիկ» նախակրթարանից: Գիտությունը նաև «Օհանյան» կրթահամալիրի տարրական դպրոցի փոքրիկների համար դարձել է ամենասիրելի առարկան:


    

Ամփոփելով երեք տարիների կուտակած փորձը` «Օհանյան» կրթահամալիրը նախա­պատ­րաստում է փաթեթ` ՀՀ ԿԳ նախարարություն ներկայացնելու` «Գիտություն» առարկան տարրական դպրոցների ուսումնական պլաններում ներա­ռելու առաջարկությամբ: Կրթահամալիրը կներկայացնի դասընթացի առարկայական ծրա­գիրը, մշակված դասագիրքը, ինչպես նաև գիտություն առարկան դասա­վան­դող­ների վերապատրաստման ծրագիր:


     Փառատոնը ևս մեկ անգամ ընդգծեց գիտության դերը առօր­յա կյանքում, ինտերակտիվ և զվարճալի նախաձեռնությունների միջոցով արթնացրեց հետաքրքրություն ստեղծվածի և նոր հնարավորությունների շուրջ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2708 | 0 | 0
Facebook