Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քեսաբի պաշտպանության մարտերին մասնակցությունը Վահան Բադասյանն ինքն իրեն է վերագրել

Հայրենասեր
Հեղինակ`
Հայրենասեր
01:53, շաբաթ, 24 մայիսի, 2014 թ.
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Քեսաբի պաշտպանության մարտերին մասնակցությունը, և այլ հերոսական քայլերի իրականացումները Վահան Բադասյանի կողմից տարածված ապատեղեկատվություններ են:
     Մայիսի 5 –ին կենտրոն հեռուստալիքով ՝ Ուրվագիծ հաղորդաշարին տված հարցազրույցում, ինչպես նաև Մայիսի 6-ին Ստեփանակերտում կայացած մամլո ասուլիսում ՝ Արցախի խորհրդարանի պատգամավոր, նախկինում գումարտակի հրամանատար՝ Վահան Բադասյանն ասել է, որ հավաքել է մի փոքրիկ ջոկատ և մեկնել Քեսաբ, ի պաշտպանություն հայ ժողովրդի: Նա իր զրույցում նշել է նաև, որ իրենք անյտեղ տվել են խորհուրդներ, իրենց փորձից ելնելով, և մասնակցել մի շարք մարտական գործողությունների:
     Քեսաբահայերի հավաստմամբ, Հայաստանից մեկնած պատվիրակություններ եղել են, բայց միայն նկարվելու, և ձեռք սեղմելու համար: Իսկ այստեղ՝ Հայաստանում ապատեղեկատվություններ են տարածում, որ ինչ արվել է իրենց կողմից է արվել: Այո, այնտեղ կա և գործում է ջոկատ, անկախ Վահան Բադասյանից: Իրականում այդ ամենը կազմակերպում է՝ Արթուր Վալերիի Վարդանյանը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4033 | 0 | 0
Facebook