Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եթե չես կարող օգնել, գոնե տարածիր .Մասնագիտությամբ փրկարար 25-ամյա Ռոբերտ Մելիքյանը չարորակ քաղցկեղ ունի: Այսօր լրանում է Ռոբերտի երեխայի 6 ամսականը, բայց մոր խոսքով՝ հայրը չ

News
Հեղինակ`
News
14:10, ուրբաթ, 02 մայիսի, 2014 թ.
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Մոր խոսքը`
    

    

որդու մաշկի վրա խալ է եղել, ու անցյալ տարի ամռանը հետազոտվելուց հետո պարզվել է, որ նրա մոտ ուռուցք կա:

«Այդ խալը անհանգստացնում էր և օգոստոս ամսին հետազոտվելուց հետո պարզվեց, որ որդուս մոտ ուռուցք կա: Վիրահատվելուց հետո 3 կուրս քիմիաթերապիա է ստացել, դրանից հետո կատե հետազոտությամբ պարզվել է, որ որովայնի մեջ գոյացություններ կան: Մենք դադարեցրինք քիմիաթերապիան, և նրան մարտ ամսին երկրորդ վիրահատությունը կատարվեց, որից հետո տարբեր լաբորատորիաներ ենք տարել և տարբեր պատասխաններ են տվել: Մենք որդուս Գերմանիա տարանք, որ ճիշտ ախտորոշում նշանակեն և պարզվեց, որ ուռուցքը արագ տարածվում է օրգանիզմում: Այժմ սպասում ենք լաբորատոր փորձաքննության պատասխանին, որից հետո իրենք բուժման տարբերակներ կնշանակեն, սակայն ասել են, որ մոտ 100 հազար եվրո նախատեսենք ծախսերի համար», - ասաց նա:

Մոր խոսքով՝ թեև այստեղ նրանց առաջարկել են քիմիաթերապիա, սակայն Գերմանիայում կտրականապես արգելել են դա և ասել, որ նրան անհրաժեշտ է դեղորայքային բուժում, բացի այդ այստեղ տարբեր մասնագետներ տարբեր բուժումներ են խորհուրդ տալիս, այդ պատճառով էլ ցանկանում են բուժումը այնտեղ իրականացնել:

Տիկին Սվետլանայի խոսքով՝ լաբորատոր փորձաքննության պատասխանը կլինի 15 օրից մինչև 3 շաբաթվա ընթացքում, որից հետո պետք է անհապաղ բուժում իրականացվի:

Ռոբերտի բժիշկ՝ Վ.Ա. ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի քիմիաթերապևտ Կարինե Կոնստանտինովնան Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենք բուժումը իրականացնում են համաշխարհային պրոտոկոլի համաձայն:

«Ես հասկանում եմ իրենց, քանի որ այստեղ տարբեր բժիշկներ տարբեր ախտորոշում են նշանակել, սակայն մեր նշանակած ախտորոշումը հաստատվել է նաև Գերմանիայում: Համաշխարհային պրոտոկոլի համաձայն՝ նա պետք է քիմիաթերապիա և իմունոթերապիա ստանա, թեև Գերմանիայում դեղորայքային բուժում են խորհուրդ տվել, թե մասնավորապես ինչ, դեռևս հայտնի չէ», - ասաց նա:

Ռոբերտին օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել հետևյալ հաշվեհամարին.

Converse Bank 1930047705770104

արտասահմանից փոխանցումների կոդը՝ swift code COVBM22


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4984 | 0 | 0
Facebook