Ապրիլի 28-ին բնագիտական մ/մ ուսուցիչներ Ս. Ղազարյանը, Ն. Սարգսյանը, Կ. Զախարյանը 7-9-րդ դասարանների աշակերտների հետ անցկացրեցին վիկտորինա` «Հայ բնագետ», որն ուներ ճանաչողական, ուսուցողական և դաստիարակչական բնույթ: Վիկտորինան անցկացվեց «Կանաչ», «Դեղին», «Մանուշակագույն» թիմերի միջև, լրացուցիչ հարցեր հնչեցին նաև «Բնագետիկների» կողմից: Արդյունքում ժյուրին` տնօրեն Գ. Հայրապետյանի նախագահությամբ, գնահատեց և հայտարարեց հաղթող թիմին: Ուսուցիչները անակնկալ մատուցեցին իրենց սաներին` խրախուսական նվերների արժանացնելով, իսկ յուրաքանչյուր թիմից մեկ ակտիվ մասնակից ստացավ «Հատուկ» մրցանակ: