Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Էրիխ Բորխետ՝ տաղանդավոր գերմանացի նկարիչ. նրա անհատական ցուցահանդեսը Մոսկվայի Պուշկինի անվան թանգարանում

Jora Sharoyan
Հեղինակ`
Jora Sharoyan
21:17, հինգշաբթի, 06 դեկտեմբերի, 2012 թ.
Էրիխ Բորխետ՝ տաղանդավոր գերմանացի նկարիչ. նրա անհատական ցուցահանդեսը Մոսկվայի Պուշկինի անվան թանգարանում

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում բացվում է Էրիխ Բորխետի անհատական ցուցահանդեսը «Ժամանակին գերի» («У времени в плену») խորագրով։ Նրա ստեղծագործությունները չկան թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։ Էրիխ Բորխետը տաղանդավոր գերմանացի նկարիչ է, ծնվել է 1907-ին: Նա ժամանեց Խորհրդային Ռուսաստան հատուկ հրավերով Խորհրդային կառավարության կողմից, ուր և ապրեց 15 տարի։ 2-րդ համաշխարհային պատերազմի հետ մեկտեղ սկսվեցին նկարչի կյանքի բարդությունները. նրան չուղարկեցին բանակ ու դրա փոխարեն նշանակեցին բանվորական աշխատանքի շինարարության վրա՝ Կամենսկ Ուրալսկ քաղաքում։ Այդտեղ նա աշխատանքի հետ մեկտեղ անընդհատ նկարում է։ 1942-ին Բորխետին ձերբակալեցին՝ մեղադրելով «վնասագործության» մեջ։ 1944-ին նկարչին հայտարարեցին «ազգի թշնամի», դատապարտեցին 20 տարի ազատազրկման և աքսորեցին Կարլագ՝ դեպի ստալինյան ճամբարներից մեկը։ Նրա աշխատանքները, որպես արդյունք, ևս անհետացան մշակութային կյանքից։ Բորխետը 1944 –ի աշնանը՝ 37 տարեկան հասակում, մահացավ Կարլագի ճամբարում։ Այն քիչ քանակությամբ գրավյուրաները և ջրաներկով արված աշխատանքները, որ այժմ կան՝ պահպանվել են Բորխետի կնոջ և աղջկա շնորհիվ։ Նրա ընտանիքի ջանքերով 1962-ին վերջապես նկարչի անունը հետմահու մաքրվեց մեղադրանքներից և նրա արվեստը ձեռք բերեց 2-րդ կյանք։ Այժմ՝ 2012- ի դեկտեմբերի 6-ին, Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանը անցկացնում է նկարչի անհատական ցուցահանդեսը։ Այս միջոցառումը կազմակերպելով` թանգարանը արտահայտում է հարգանք և գնահատանք գերմանացի նկարչի տաղանդի հանդեպ։ Կներկայացվեն նրա հայտնի և ոչ այդքան հայտնի ստեղծագործությունները։ Ռուս հանդիսատեսին հնարավորություն է տրվում ծանոթանալ նրա բազմազան և հետաքրքիր արվեստի հետ: Բորխետը հիմնականում աշխատեց Բաուհաուզի ոճով։ Ցուցահանդեսի ավարտից հետո նկարչի ընտանիքը ընտանեկան հավաքածուից 3 ստեղծագործություն նվիրում է Պուշկինի անվան թանգարանին։

Ցուցահանդեսը բաց է մինչև հունվարի 27-ը ։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4795 | 0 | 0
Facebook