Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

Մեծ Եղեռնի զոհերին նվիրված հուշ-երեկո Ամստերդամում

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
11:43, կիրակի, 27 ապրիլի, 2014 թ.

Հոլանդահայ Ֆեդերացիայի (FAON) Ապրիլ 24 Կոմիտեն, 300-ամյա պատմություն ունեցող Ամստերդամի նոր վերանորոգված Հայ Առաքելական «Սուրբ Հոգի» եկեղեցու կամարների ներքո հուշ-երեկո էր կազմակերպել նվիրված Մեծ Եղեռնի զոհերի անմար հիշատակին: Երեկոն բացեց Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը, որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը: Ամստերդամի հոգևոր հովիվ Տեր Տարոն քհն. Թադևոսյանը հանդուրժողականության ու համբերության պատգամ ուղղեց և աղոթեց եղեռնի զոհերի հոգիների հանգստության համար, որից հետո երգչուհի Նաիրա Մադոյանը հանդես եկավ հոգևոր երգերի կատարումներով:

Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը մանրամասնորեն' հայերեն և անգլերեն լեզուներով համառոտ ներկայացրեց հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցած և անպատիժ մնացած ցեղասպանության ոճիրը, որի կրկնօրինակները' վկա Քեսաբի դեպքերը, տեղ են գտնում այսօրվա իրականության մեջ: Միլիոնավոր մարդիկ' ապրիլի 24-ին, աշխարհի տարբեր մասերում, ցեղասպանության հուշարձաններն են այցելում մեկ նպատակով' այլևս, երբեք նման բան չկրկնվելու ակնկալիքով: Դեսպանը քննադատեց մարդկության նկատմամբ գերագույն հանցանքի ' ցեղասպանության, նկատմամբ այսօրվա հանդուրժողական վերաբերմունք ու անտարբերությունը:

Նիկոլայ կրտսեր Ռոմաշուկը հնչեցրեց հայկական դուդուկի հոգեթով մեղեդին:

Քրդական համայնքի անունից ելույթներ ունեցան Սելիմն ու Բալչիկը, ովքեր քննադատեցին օսմանյան Թուրքիայի այսօրվա իրավահաջորդներին' նրանց, ովքեր ձևացնում են, որ ոչինչ էլ տեղի չի ունեցել: Մինչդեռ հայերից բացի իրականացվել է քրդերի, հույների և ասորիների կոտորած:

Այս ելույթներից հետո անկրկնելի Սվետլանա Աղաջանյանի կատարմամբ հնչեցին «ՈՒր ես մայր իմ», «Կռունկ», «Կիլիկիա» երգերը, որից հետո հայտարարվեց ընդմիջում: Այդ ընթացքում հուշ-երեկոյի մասնակիցները ծանոթացան առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հոլանդական թերթերում լույս տեսած հոդվածներին, արխիվային նյութերին նաև Հոլանդիայի դեսպանի զեկույցներին, ինչպես նաև հայոց ցեղասպանության մասին հրատարակված գրքերի հավաքածոին:

Ներկայացված էր նաև Հայաստանի մասին Հոլանդիայում հրատարակած գրքեր և հուշաթերթիկներ:

Ընդմիջումից հետո Իսրայելի տեղեկատվական CIDI կենտրոնի նախկին տնօրեն, հրեական մարդասիրական ֆոնդի նախագահ պարոն Ռոնի Նաֆտանիելը ևս մանրամասն անրադարձ կատարեց ցեղասպանության, դրան նպաստող զարգացումների և կանխարգելման անհրաժեշտության մասին:

Հոլանդիայի Գեզի համերաշխություն խմբի անունից իր սրտի ու խղճի խոսքն ասաց Էլիֆ Կեսկիները:

Անպակաս էր երաժշտական համարները: Ռուզաննա Հակոբյանի կատարմամբ քանոնով հնչեցին ազգային երգերի երաժշտական կատարումներ, իսկ «Նաիրի» լարային քառյակն ու Արմեն Նազարյանը հանդես եկան դասական ստեղծագործողների կատարումներով:

Փակման խոսքով հանդես եկավ Աբովյան մշակութային միության անդամ Ինգա Դրոստը, ով ներկայացրեց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ տարվող ջանքերը և շնորհակալություն հայտնեց ներկա գտնվող հյուրերին ու միջոցառման կազմակերպիչներին:


    

«Նիդերլանդական Օրագիր»

«Սուրբ Հոգի» եկեղեցին
Եկեղեցու մուտքի վերնանախշերն ու նկարը
Երեկոն բացեց Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը
Ամստերդամի հոգևոր հովիվ Տեր Տարոն քհն. Թադևոսյանը
երգչուհի Նաիրա Մադոյանը հանդես եկավ հոգևոր երգերի կատարումներով
Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Նիկոլայ կրտսեր Ռոմաշուկը հնչեցրեց հայկական դուդուկի հոգեթով մեղեդին
Քրդական համայնքի անունից ելույթ ունեցավ Բալչիկը
Սվետլանա Աղաջանյան
հրեական մարդասիրական ֆոնդի նախագահ պարոն Ռոնի Նաֆտանիելը
Ռուզաննա Հակոբյան ( քանոն)
Գեզի համերաշխություն խմբի անունից' Էլիֆ Կեսկիները
«Նաիրի» լարային քառյակ
Արմեն Նազարյանը
Ներկայացված էր նաև Հայաստանի մասին Հոլանդիայում հրատարակած գրքեր և հուշաթերթիկներ
Հատված Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանի ելույթից
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ձյունիկ Աղաջանյանի ելույթը
Հատված Ամստերդամի հոգևոր հովիվ Տեր Տարոն քհն. Թադևոսյանի ելույթից
Իսրայելի տեղեկատվական CIDI կենտրոնի նախկին տնօրեն, հրեական մարդասիրական ֆոնդի նախագահ պարոն Ռոնի Նաֆտանիելի ելույթը
Հատված Հոլանդիայի Գեզի համերաշխություն խմբի անունից Էլիֆ Կեսկիների խոսքից
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2662 | 0 | 0
Facebook
COMMENT.am