Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սիրել չգիտեմ

SinEDerellA
Հեղինակ`
SinEDerellA
00:47, երեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2012 թ.
Սիրել չգիտեմ
     Իսկ դու գիտե՞ս սիրել...ես չգիտեմ..Ես լոկ գիտեմ պաշտել, հակառակ դեպքում ատել, չնկատել, հերքել, բայց չգիտեմ սիրել:Քեզ, չէ չեմ սիրում, դու ուղղակի երակներումս արյան հոսքն ես ապահովում, դու..դու իմ մեջ ես ապրում, իմ կոպերին, անունդ իմ շուրթերին:Իսկ մատներդ...վախենում եմ մոտենալ, դրանց դիպչել ու չդողալ, քեզ տեսնել ու երջանկության մի մեծ պատառ կուլ չտալ:Հեռվից հեռու քեզ նկատել ու քայլերս կառավարել, չէ չգիտեմ անքեզ շնչել, քեզ տեսնել ու չկարմրել, մտքում իմ հետ քեզնից խոսել, քո ձայնով ինձ չկանչել, ես չգիտեմ իմ մեջ այսքան քեզ ոնց ունեմ, բայց ես գիտեմ, որ չէ սիրել ես չգիտեմ:Պաշտել գիտեմ ..Դու-դերանունն անգամ պաշտել, քանզի քեզնից է այն ծագել, քեզնով է այն հարստացել, այնքան քոնն է հիմա դարձել, դու ստիպում ես նրան պաշտել:Չէ չեմ կարող ես լոկ սիրել, այս ամենը կառավարել, չմտածել, չերազել, քեզնից, քո մոտ, քեզ հետ ու դու...Ինձ կմատնեն իմ աչքերը, նրանց մեջ այնքան դու կաս, ինձ կմատնեն իմ տողերը, թե մի օր դրանք կարդաս, ինձ կմատնի դերանունը ԴՈՒ միայն թե իմանաս, որ սիրել չէ չգիտեմ...ՔԵԶ պաշտել գիտեմ միայն:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4358 | 2 | 0
Facebook