Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ռումինական Անջելինա Ջոլին տաքսու վարորդին բռնաբարելու համար 5 տարվա ազատազրկման է դատապարտվել

www.armcomment.am
Մամուլի խոսնակ`
www.armcomment.am
18:22, երկուշաբթի, 14 ապրիլի, 2014 թ.
     Ռումինական 31-ամյա մոդել Լումինիտա Պերիժոկը տաքսու վարորդին բռնաբարելու համար 5 տարվա ազատազրկման է դատապարտվել: 2012թ. Ռումինիայի Տուլչա քաղաքում ոստիկանությունը ձերբակալել էր Լումինիտային, ով ձգտում է նմանվել հուլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիին, տաքսու վարորդին դանակի սպառնալիքով սեռական հարաբերության դրդելու մեղադրանքով: Սակայն բռնաբարողն այդպես էլ չի բավարարվել: Վրդովվելով՝ կինը դանակի մի քանի հարված է հասցրել զուգընկերոջը: Սեռական բռնության զոհը տաքսու վարորդ Նիկոլաե Սթենն է: Մի անգամ նա Լումինիտային գնումներ կատարելիս վերցրել է որպես հաճախորդ եւ օգնել դրանք տուն հասցնել: Երբ նա հատակին է դրել պայուսակներն ու պատրաստվել է հեռանալ, Պերիժոկը Նիկոլաեին տարել է խոհանոց եւ հայտարարել, որ ցանկանում է նրա հետ սեքսով զբաղվել: Տաքսու վարորդը հրաժարվել է, այդ ժամանակ կինը վերցրել է դանակն ու ստիպել, որպեսզի տղամարդը մերկանա:
    
     Սեռական առաջին մերձեցումից Լումինիտան հաճույք չի ստացել եւ նորից է պահանջել: Քանի որ Նիկոլաեն ընդդիմացել է, կինը նրան դանակի մի քանի հարված է հասցրել, այնուհետեւ օրալ սեքս է պարտադրել՝ միաժամանակ չդադարելով իր զոհին դանակի հարվածներ հասցնել:
    
    

Ի վերջո, տուժողին հաջողվել է դուրս գալ «Անջելինա Ջոլիի» մահացու գրկից եւ պատսպարվել նրա ննջարանում: Այնտեղից վարորդը բջջային հեռախոսով փրկարարական խումբ է կանչել:

Ժամանած ոստիկանությունը ձերբակալել է Լումինիտա Պերիժոկին, իսկ նրա կրքից տուժած վարորդին տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկները Նիկոլաե Սթենի մոտ դանակի վեց հարված են հայտնաբերել:

Բազմազավակ հոր խոսքով, ոչ ոք չի հասկանում, թե ինքն ինչու է հրաժարվել սեռական կապի մեջ մտնել այդպիսի գեղեցկուհու հետ: Բայց ուրիշները երբեք նման իրավիճակում չեն եղել: Դժվար թե տղամարդը կարողանա մտածել հաճույքի եւ կնոջ գեղեցկության մասին, երբ նրա վրա բղավելով հարձակվում է խելագար կինը, այն էլ՝ դանակը ձեռքին:

«Նրանք սկզբում նայում էին ինձ, հետո՝ նրան ու ծիծաղում: Բայց ես կարծում եմ, որ ոչ ոք չի կարող բարձունքի վրա լինել, երբ նրա կոկորդին դանակ է դրված: Նույնիսկ երբ խոսքը «Միսս Ռումինիա» տիտղոսակրի մասին է», - ասել է Նիկոլաե Սթենը:
    
     Սթենը բռնաբարողին դատի է տվել, իսկ վերջինը հակընդդեմ հայց է ներկայացրել՝ պնդելով, որ տղամարդն է փորձել բռնաբարել իրեն, այլ ոչ թե հակառակը:

Գործը քննելով՝ դատարանը որոշել է Պերիժոկին մեղավոր ճանաչել եւ հինգ տարվա ազատազրկման դատապարտել:

Լումինիտան բողոքարկել է վճիռը, ինչից հետո նրա պատժի չափը դարձել է 4 տարի, քանի որ փորձագետներին հաջողվել է ապացուցել, որ Պերիժոկի տարօրինակ պահվածքը եղել է ցավազրկող միջոցների հետեւանք, որոնք նա ընդունել է վերջերս կատարված վիրահատության պատճառով:

Angelina Jolie
Luminita Perijoc
Աղբյուրը` on.fb.me/1jzKRim
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2139 | 0 | 0
Facebook